«Թե՞ սա չի տեղավորվում ներկայիս ՀՀԿ-ի առաջատարների գործնական պատրիոտիզմի մոդելում». Հրանուշ Խառատյան
![]() 368 Ուրբաթ, 14 հունիսի, 2019 թ., 04:20 Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկախ իմ մարդկային համակրանքների/հակակրանքների, ինձ շատ է հուզում, թե երեկվա քաղաքական ու վարչական կարկառուններն ինչպես են կարողանում խրոխտ քննադատել ներկայիս իշխանություններին (երբեմն՝ տեղին), և անմեղ աչուկներով որևէ կերպ չանրադառնալ երեկվա՝ արդեն բացահայտված այլանդակություններին, որոնց շարքում, օրինակ, Հյուսիս- հարավ ճանապարհի կառուցման այլանդակությունն էր: Մեկը՝ հարյուրավորներից: Գուցե նրանց կառուցողական պատրիոտիզմը բավարարի՞ մեզ բացատրել, թե ինչպես էր հնարավոր երկիը հասցնել բացարձակ թալանի և թուլացնել, անսահման թուլացնել մարդկանց ու երկրի պաշտպանունակությունը, սպանել իշխանության բոլոր թևերի հանդեպ վստահության բոլոր մակարդակները, և ընդունել, որ Հայաստանի Հանրապետություն կոչվող հայրենիքն այս մարդկանց ստորագույն արժեքների փորձարարական լաբորատորիան էր: Բացատրել և ցույց տալ, թե ինչպես չկրկնենք այդ փորձը: Թե՞ սա չի տեղավորվում ներկայիս ՀՀԿ-ի առաջատարների գործնական պատրիոտիզմի մոդելում: Շատ ափսոս»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
