«Ադրբեջանական կողմը մեզ «կոզր» է տվել, որը պետք է օգտագործենք»․ Աշոտ Ասատրյան
![]() 870 Ուրբաթ, 14 հունիսի, 2019 թ., 16:35 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԳ նախարարների հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը մեզ «կոզր» է տվել, որը պետք է օգտագործենք: Հունիսի 20-ին Վաշինգտոնում կկայանա Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Վերջին օրերի ընթացքում ադրբեջանական կողմի կատարած սադրանքների ապացույցները, նրանց կողմից այդ քայլերը չհերքելու փաստերը մեծ ազդեցություն կարող են ունենալ հանդիպման ընթացքի վրա: Ադրբեջանը իր անհեռանկար քայլերով ամեն ինչ արեց, որպեսզի փաստաթղթերով ամեն ինչ մեր կողմը լինի, թշնամին նույնիսկ առանց հասկանալու տարածեց տեսանյութ, որը հավասարազոր է ինքնախոստովանության, որ իրենք հատում են պետական սահմանը ու սադրիչ գործողություններ են իրականացնում: Մեզնից մնում է ուղղակի սրանց կատարած քայլերը, որոնք այժմ իրենք չեն էլ հերքում, ըստ հերթականության ներկայացնենք կողմերին ու հանդես գանք մեր պահանջներով: Հերթական անգամ անիմաստ հայտարարություն տարածելու դեպքում արդեն մենք կանաչ լույս կվառենք ադրբեջանական կողմի համար, որ սադրանքները ավելի նոր թափով իրականանցնեն»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
