Դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
![]() 515 Չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ., 14:25 Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը: Մեղադրող կողմից Պետրոս Պետրոսյանը նշեց, որ Առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Դավիթ Գրիգորյանի, առանց որևէ հիմնավորում բերելու, եկել է մի համոզման, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում կա սահմանադրականության խնդիր։ «Տեղին եմ համարում դատարանին իրազեկել, որ մենք նախկինում Առաջին ատյանում ինքնաբացարկ էինք ներկայացրել, որ դատավորը անկախ և անկողմնակալ չի եղել և հետևաբար նրա կողմից կայացրած ակտերը օրենքի հիման վրա կայացրած ակտեր չեն կարող լինել»,- ասաց նա: Դատախազը հայտարարեց, որ դատարանը ուշադրություն չի դարձրել սույն գործի բարդությանը. «Բացարձակ ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ մեղադրյալին առաջադրված մեղադրանքի շրջանակներում առնվազն տասը մարդ զրկվել է կյանքից»,-ասաց դատախազը: Նա, անդրադառնալով Առաջին ատյանում Քոչարյանի նկատմամբ կայացրած որոշմանը, ասաց, որ վերջինիս նկատմամբ չպետք է նման խափանման միջոց ընտրվեր։ Դատախազ Պետրոսյանը խնդրեց դատարանին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու մայիսի 18–ի որոշումն ամբողջությամբ բեկանել, կայացնել նոր դատական ակտ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառելով կալանավորումը։ Դատախազ Կարեն Բիշարյանն էլ միջնորդեց ամբողջությամբ բեկանել Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և գործը ՍԴ ուղարկելու մայիսի 20–ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
