«Ռուս չեկիստական օլիգարխիան երբեք չի կրակելու սեփական ոտքին». Տիգրան Խզմալյան
![]() 449 Ուրբաթ, 21 հունիսի, 2019 թ., 01:05 Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապապուտինյան մեխանիկան. Ռուսաստանին պատրաստում են մոտալուտ ապապուտինացմանը։ Պատրաստում են երկու կողմից՝ դրսից, դանդաղ սեղմելով պատժամիջոցների և մեկուսացման օղակը, և ներսից՝ առավել տեղեկացված և զգայուն շրջանակների միջոցով։ Պուտինի միակ նեցուկը՝ «ուժայինները», այլևս վստահելի չեն, քանի որ ՖՍԲ, ԳՌՈՒ, Ռոսգվարդիայի և բանակի գեներալները թաթախված են խայտառակ կաշառակերության ու թալանի մեջ, ուստի նրանց ենթակաները չեն ցանկանում ենթարկվել հանցագործներին, իսկ մտերիմները կորցրել են անվտանգության զգացումը։ Պուտինին իշխանության բերած օլիգարխիան հիասթափված է, քանի որ չի կարողանում վայելել արտերկրում և օֆշորներում կուտակված գողոնը՝ ԱՄՆ ֆինանսական ոստիկանությունն անխնա սնանկացնում է նրանց՝ Դերիպասկան, Վեքսելբերգը, Տիմչենկոն օրինակ։ Մյուս կողմից, կրեմլյան գվարդիականները Վոլոձինի և Սուրկովի շուրթերթվ հնչեցրել են իրենց վերջնագիրը՝ «Եթե չի լինի Պուտինը, չի լինի նաև Ռուսասատնը»։ Ինչ-որ առումով նրանք իրավացի են. անհատի պաշտամունքի վրա կառուցված հերթական այս բուրգը շատ փխրուն է և չի դիմանա վեմի ճաքին։ Սակայն վտանգը ոչ թե Ռուսասատնի ատոմային զենքն է, ինչպես թվում է շատերին, քանի որ զենքն էլ է կիսափտած ու անաշխատունակ, բացի դա Արևնուտքում իրենց զավակներին, սիրուհիներին ու գանձերը պահող ռուս չեկիստական օլիգարխիան երբեք չի կրակելու սեփական ոտքին ու գլխին, այն էլ ատոմային ռումբերով։ Ավելի հավանական է և տագնապալի Կրեմլի համար Ռուսասատնի ներքին տրոհումը, հատկապես Չեչնիայի, Դաղստանի, Թաթարստանի, Բաշքիրիայի հնարավոր և գրեթե անխուսափելի ապստամբությունն ու անկախացումը։ Դա է հետպուտինյան Ռուսաստանի առավել մղձավանջային սցենարը։ Դա կանխելու համար ռուս օլիգարխիան ունի միայն մեկ ելք՝ շտապ կատարել հայաստանանման «թավշյա» հեղափոխություն, ասենք՝ Նավալնիի «գլխավորությամբ»։ Միայն դա թույլ կտա նրանց պահպանել կայսրությունը, թեև թուլացած, անատամ, ստորացված, բայց գոնե որոշ ժամանակով նույն սահմաններում։ Հայաստանն ունի պատմական շանս՝ երրորդ անգամ 100 տարվա մեջ։ Առաջին երկուսը մենք վատնեցինք»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
