Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն անսպասելի որոշում կայացրեց
![]() 370 Հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ., 18:00 Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, որոշեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգել մինչև սույն թվականի հունիսի 25-ը՝ առանց Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու։ «Պաշտպանական կողմը առարկություններ ներկայացնելու փոխարեն խնդրեց դատարանին նախևառաջ առաջնահերթության կարգով քննարկել իրենց միջնորդությունը։ Ստեղծված իրավիճակում, նկատի ունենալով, որ պաշտպանական կողմի դրսևորած վարքագիծն ուղղված է դատական նիստի ընթացքը խափանելուն, դատական նիստն անհարկի ձգձգելուն, իրենց վերապահված իրավունքի իրացումից ըստ էության հրաժարվելուն, ելնելով արդարադատության արդյունավետության շահերից, դատական ստուգումն այս պահին դատարանը ավարտված է համարում և հեռանում է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտեր կայացնելու, որը կհրապարակվի հունիսի 25-ին»,-հայտարարեց Արմեն Դանիելյանը։ Հիշեցնենք, որ երեկ դատախազությունը միջնորդութուն էր ներկայացրել կալանավորել Ռոբերտ Քոչարյանին: Նշենք նաև, որ տուժող կողմը ևս երեկ հայտարարել էր, որ Ռ․ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց պետք ընտրվի կալանավորումը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
