Սամվել Բաբայանի կողմնակիցների ստորագրահավաքն անցել է անհրաժեշտ շեմը. նոր զարգացումներ կլինեն. «Ժողովուրդ»
![]() 880 Հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ., 09:25 «Հունիսի 4-ից Արցախում մեկնարկած ստորագրահավաքին արդեն միացել է 15 հազար քաղաքացի: Ինչպես հայտնի է, այն սկսվել է Սահմանադրության 48-րդ հոդվածը փոփոխելու համար, որը նախաձեռնել են Արցախի հերոս Սամվել Բաբայանի կողմնակիցները, որպեսզի վերջինս հնարավորություն ստանա առաջադրվելու որպես Արցախի նախագահի թեկնածու: Սակայն այդքան ստորագրությունները բավարար չեն հարցը հանրաքվեի դնելու համար, և այն պետք է դեռ քննարկվի խորհրդարանում, ընդունվի պատգամավորների ձայների 2/3-րդով. ստացվում է՝ պատգամավորների ձայներն են որոշիչ լինելու: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Բաղունցի հետ, որը դեմ արտահայտվեց Սահմանադրությունում այն դրույթի ավելացմանը, որը հնարավորություն կտա նաև ՀՀ քաղաքացիներին առաջադրվել որպես Արցախի նախագահի կամ պատգամավորի թեկնածու: «Իհարկե դեմ եմ: Կան երկու հայկական հանրապետություններ, և Արցախն առանձին պետություն է», - նշեց նա»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
