«Անհանդուրժողությունը հայկական բանակում պետք է սկսվի այդտեղից և իջնի մինչև ստորին սպայական կազմ». Արման Բաբաջանյան
![]() 658 Հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ., 09:55 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք: ՀՀ քննչական կոմիտեից լրատվամիջոցներին ավելի ուշ հայտնել էին, որ դեպքի առթիվ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ոչ մարտական կորուստները, որոնց մեծ մասը ձևակերպում է որպես ինքնասպանություն, հետևանք են ոչ արդյունավետ, կոռուպցիոն կառավարման, երբ բանակում օրենքն ու կանոնադրային հարաբերությունները մղվում են երկրորդ պլան՝ միջանձնային հարաբերությունները հանգուցալուծելով ողբերգական ավարտով: Եթե Հայաստանի իշխանությունը, եթե ՊՆ ղեկավարությունը գիտակցում են խաղաղ պայմաններում զոհեր տալու անհանդուրժելիությունը, ապա նրանք պետք է որ արդեն իսկ գործուն անհանդուրժողություն ցուցաբերեին արատավոր գեներալիտետի հանդեպ, և այժմ հայկական զինուժում պետք է լինեին բոլորովին այլ բարձրագույն հրամանատարներ, բոլորովին այլ արժեքային համակարգով, այլ կենսագրությամբ, այլ մտածողությամբ և կերպարով: Անհանդուրժողությունը հայկական բանակում պետք է սկսվի այդտեղից և իջնի մինչև ստորին սպայական կազմ: Սակայն Հայաստանում, չնայած բանակում արձանագրված սպանությունների և ինքնասպանությունների շղթային, որևէ բարձրաստիճան զինվորական, որևէ գեներալ պատասխանատվություն չի կրել նույնիսկ պաշտոնաթողության տեսքով, էլ չասած քրեական պատասխանատվության մասին: Հայաստանում նույնիսկ որևէ դատաքննություն, բանակի աղմկոտ սպանությունների գործով, չի ավարտվել լեգիտիմ դատավճռով, որի արդարացիությունն ու լիարժեքությունը կասկած չհարուցեր զոհերի կամ տուժածների հարազատների մոտ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
