«Նրանց դարդ ու ցավը Ռ. Քոչարյան անձը չէ, այլ իրենց սեփական շահերն են հետապնդում». Արթուր Սաքունց
![]() 560 Հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ., 10:20 Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա որպես ի գիտություն, որ մեղադրյալ Ռ. Քոչարյանի գործով դատավարության և նրա շուրջ գործընթացները քաղաքականացնում են հենց նախկին իշխանության կարկառունները, և նրանց դարդ ու ցավը Ռ. Քոչարյան անձը չէ, այլ իրենց սեփական շահերն են հետապնդում։ Այն է, ամեն հնարավոր տարբերակներով խոչընդոտել արդարադատության իրականացմանը, և դրա միջոցով խուսափել պատասխանատվությունից, որն անխուսափելի է նաև իրենց նկատմամբ։ Հենց այս համատեքստում է կարևորվում թեʹ անցումային արդարադատության իրականացումը՝ հասարակության ապաքինումը, և՝ դատաիրավական համակարգի կտրուկ փոփոփոխությունների իրականացումը, թեʹ տնտեսական համակարգի փոփոխությունները և առավել կարևորը՝ այս բոլորի համընթաց, ներդաշնակ իրականացումը։ Այնպես, որ արհեստականորեն տարանջատել մեղադրյալ Ռ. Քոչարյանին դատավարության շուրջ գործընթացները զուտ նրա նկատմամբ հարուցված քրեական գործից չի ստացվի, հենց նրան սատարողների ակնհայտ հակաժողովրդավարական, հակաիրավական և հակասահմանադրական դիրքորոշումների պատճառով»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
