«Սասնա Ծռեր»-ը հայտարարություն է տարածել
![]() 507 Ուրբաթ, 28 հունիսի, 2019 թ., 15:25 «Սասնա Ծռեր» Արցախյան կուսակցության քարտուղարության հայտարարությունը. Արցախի Arcakh24.info գլխավոր խմբագիր, ՄՄՀ ավագ դասախոս Մարատ Եգանյանի և նրա կնոջ՝ ՄՄՀ ավագ դասախոս, Տնտեսագիտության, կառավարման և ԻՏ ֆակուլտետի դեկան Վիկտորյա Առստամյանի նկատմամբ հետապնդումների կապակցությամբ: Ստեփանակերտ 27.06.2019թ․ Սույն թվականի մայիսին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում հերթական անգամ հյուրընկալվել էին ռուսական ռեգնում գործակալության ներկայացուցիչներ Մոդեստ Կոլերովը և Ստանիսլավ Տարասովը։ Ռուսական կայսերական ծրագրերի այս տխրահռչակ գործակալները վայելում են Արցախի իշխանությունների և նրանց մերձավորների աննախադեպ սերն ու հյուրընկալությունը։ Մասնավորապես քրեաօլիգարխիայի վառ ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանի բարեկամուհի Դոնարա Գաբրիելյանը, ով Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտորն է ոչինչ չէր խնայում «թանկ» հյուրերին ականջահաճո շռայլությունների համար և համոզված պնդում էր, թե Արցախը չի կարող Հայաստանի մաս դառնալ, քանի որ առավել «ժողովրդավար է քան Հայաստանը»։ Արցախյան վերնախավը Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ նման ոտնձգությունների համար ժամ առաջ պետք է հեռացներ նման անձին հանրային հասարակական որևէ գործառույթ իրականացնելուց, առավել ևս երիտասարդ սերնդի հետ աշխատելուց, բայց արի ու տես, որ վերոնշյալ իրադարձություններից հետո իշխանությունների թիրախում են հայտնվել այս հանրային միջոցառումը տեսագրած և համացանց տեղադրած Arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիր, ՄՄՀ ավագ դասախոս Մարատ Եգանյանը և նրա կինը՝ ՄՄՀ ավագ դսախոս, Տնտեսագիտության, կառավարման և ԻՏ ֆակուլտետի դեկան Վիկտորյա Առստամյանը։ Նրանց հայտնել են, որ այս տարվա սեպտեմբերի 1-ից իրենք ազատված են համալսարանում զբաղեցրած պաշտոններից։ Ուշագրավ է այն փաստը, որ համացանցում աղմուկ բարձրացրած տեսանյութի քննարկման ժամանակ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը սպառնալիքներ է հնչեցրել Մարատ Եգանյանի հասցեին, խոսք տալով զբաղվել նրանով։ «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցությունը դատապարտում է Արցախի մարզում իրականացվող խոսքի ազատության դեմ արշավը։ Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին միջոցներ ձեռնարկել և հեռացնել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ կոչեր անող ռեկտորին և վերականգնել երիտասարդ դասախոսների ոտնահարված իրավունքները։ Ազատ խոսքի դեմ արշավը պետք է անհապաղ կասեցվի, իսկ երևանյան նախորդ ռեժիմի մնացորդներին պետք է զրկել բռնության և վարչական բոլոր լծակներից, առաջիկա քաղաքական փոփոխությունների հնարավորինս անցնցում իրականացման համար։ «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության քարտուղարություն |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
