Այսօր Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է
![]() 418 Կիրակի, 30 հունիսի, 2019 թ., 14:10 Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1994թ.-ի այս օրը ծնվել է հերոս Արմեն Հովհաննիսյանը: Արմենի մասին շատ երկար կարելի է պատմել ու գրել, լինելով տան մինուճար որդին, նա չխուսափեց զինվորական ծառայությունից և մեկնեց ծառայության : Ծառայությունը անցկացնում էր թերևս ամենավտանգավոր դիրքերից մեկում: 2014թ.-ի հունվարի 19-ի, լույս 20-ի գիշերը թշնամին մեր երկրի սահմանների որոշակի հատվածներում սկսում է դիվերսիոն գործողություններ: Գիշերը մրտական հերթապահություն իրականացնող Արմենը նկատում է դիվերսիոն խմբին, որը այլ ճանապարհով արդեն մտել դիրք: Թշնամու դիվերսիոն խմբին Արմենը վերցնում է կրակի տակ, ինքը լինելով բացառապես անպաշտպան իրավիճակում: Արմենը գիտակցում էր, որ եթե հենց այդ պահին չկանխի դիվերսիոն խմբի առաջխաղացումը, ապա դիրքում ողջ մարդ չի մնալու և ողջ կրակը վերցնում իր վրա... Արմեն ջան, ծնունդդ շնորհավոր, քո սխրանքների մասին բազմաթիվ անգամ եմ լսել հենց քո հրամանատարներից, քո դիտակետն այսօր սրբությամբ պաշտպանում են, դիրքում քո անունով տեղադրված խաչքարը դարձել է յուրահատուկ սրբատեղի դիրք պահող թագավոր տղերքի համար...Խոնարհում քո ծնողների առջև, քո փառքի առջև... Շնորհակալ եմ, եղբայր...»։ |

Անդրանիկ Թևանյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից
913:30
Ակցիայի մասնակիցները երթուղայինների ուղևորներին հորդորում են միանալ իրենց
3513:24
Բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանության շենքի մոտ են
4813:18
Լևոն Քոչարյանին հոսպիտալացրել են
7313:12
«Մի՛ բրդիր. ոստիկա՞ն ես, թե՞ Նիկոլի պաշտպանը». լրագրողը՝ կարմիր բերետավորին (տեսանյութ)
7413:06
«Ժողի ռեկտորի մայրիկն է». Գևորգ Էմին-Տերյան
11212:54
Քաղաքացին, որին ոստիկանները մեքենայի մեջ ծեծում էին, Լևոն Քոչարյանն էր (տեսանյութ)
17112:36
Ակցիայի մասնակիցներն աղբամաններով փակում են Սարյան փողոցը
11512:30
