Կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

Ռ. Քոչարյանի գործով դատախազ Կարեն Բիշարյանը պարգևատրվեց շնորհակալագրով

Ռ. Քոչարյանի գործով դատախազ Կարեն Բիշարյանը պարգևատրվեց շնորհակալագրով
86
Երկուշաբթի, 01 հուլիսի, 2019 թ., 12:05

Դատախազության օրվան նվիրված միջոցառման ժամանակ այսօր պարգևատրվեցին դատախազության մի շարք ծառայողներ։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհակալագրով ծառայողական պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար պարգևատրվեց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Կարեն Բիշարյանը։
Բիշարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազներից է։