Արմեն Աշոտյանը մանիպուլացնում է. FIP
![]() 418 Երկուշաբթի, 01 հուլիսի, 2019 թ., 16:20 Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 29-ին ֆեյսբուքյան իր գրառման մեջ անդրադարձել էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանտարկյալների միաժամանակյա փոխանակման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությանը։ Այդ համատեքստում նա ուշադրություն է հրավիրել հայտարարության մեջ տեղ գտած «բովանդակային բանակցություններ» ձևակերպմանը՝ այն անվանելով «մտահոգիչ»։ «… Սակայն համանախագահների հայտարարության մեջ տեղ գտած հետևյալ ձևակերպումը կրկին մտահոգիչ է. «Որքան հնարավոր է շուտ բովանդակային բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի հետագա ամրապնդման համար»։ Համանախագահների մոտ արդեն մեկ տարի է, ինչ բնավորություն է դարձել ադրբեջանական դիվանագիտության հորինած, այսպես կոչված «բովանդակային բանակցությունների» (substantive talks) մասին խոսելը։ Մի՞թե մեր ԱԳՆ-ն մտահոգվելու առիթ չունի։ Չէ՞ որ ամեն ինչ սկսվում է հենց այսպես, բառերից, որոնք ճակատագրական կարող են դառնալ»,- գրել է Աշոտյանը։ Fip.am-ը պարզել է, որ Աշոտյանի հիշատակած սուբստանտիվ կամ բովանդակային, առարկայական բանակցությունների թեզը նոր չէ, որ տեղ է գտնում միջնորդների հայտարարություններում։ Եթե անգամ համանախագահների կողմից հիշյալ ձևակերպումը օգտագործելը «բնավորություն է դարձել», դա տեղի է ունեցել ոչ թե վերջին մեկ տարվա ընթացքում, այլ ավելի վաղ՝ Հանրապետականի օրոք։ Ի՞նչ է հուշում միջնորդների հայտարարությունների բովանդակությունը վերջին տարիներին 2018-2019 թթ․ բովանդակային բանակցությունների անհրաժեշտությունը հիշատակվում է 2019-ի հունիսի 29-ի հայտարարությունում և հունիսի 20-ի հայտարարությունում, դրանից առաջ՝ 2018-ի հուլիսի 12-ի հայտարարությունում։ Այսինքն՝ մոտ մեկ տարվա ընթացքում տասնյակից ավելի արված հայտարարություններում այսպես կոչված «ադրբեջանական թեզը» չի նշվում։ Իսկ ահա Ապրիլյան պատերազմից հետո՝ 2016-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները հունիսից մինչև հոկտեմբեր իրար հաջորդող հայտարարություններում կողմերին Աշոտյանին «մտահոգող» բովանդակային բանակցությունների կոչ էին անում։ «Մենք նաև բովանդակային բանակցություններում առաջընթացի, ինչպես նաև ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմ ստեղծելու առաջարկն առաջ մղելու կոչ ենք անում։ Մենք շարունակելու ենք աշխատել կողմերի հետ՝ առաջ տանելու նախագահների վերջին երկու հանդիպումներում գրանցված արդյունքները»,- ասված է 2016-ի հունիսի 24-ի հայտարարությունում։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
