«Սա նրանց համար, ովքեր երեկվանից խոսում են, թե ինչու է վարչապետը Վիետնամ մեկնում». Կարինե Հարությունյան
![]() 470 Ուրբաթ, 05 հուլիսի, 2019 թ., 03:30 Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի պաշտոնական այցը Վիետնամ կարող է շահավետ լինել փոխգործակցության առումով: Վիետնամը հետաքրքիր երկիր է. պատերազմ է տեսել, սով, կոռուպցիա (հիմա էլ կա), նաև զարգացում ապրել-ապրում: Վիետնամը ֆրանսիական մշակույթի կրող է՝ ինչ-որ առումով (պայմանավորված նախկինում Ֆրանսիայի գաղութը լինելով), բայց և ասիական երկիր է՝ իր սեփական մշակույթով, սովորույթներով: Վիետնամցիները սիրում են ծաղիկներ, տոն, ուրախություն: Սա ինձ շատ է դուր գալիս: Հայաստան-Վիտենամ տուրիստական ուղղությունը զարգացած չէ, կարելի է այս մասին մտածել, թեև ճանապարհը երկար է, բայց կարող է փոխշահավետ լինել: Մի ընկեր ունեմ՝ վիետնամագետ, ոչ միայն հրաշալի վիետնամերեն գիտի, այլև հենց Վիետնամը: Ուշագրավ բաներ է պատմել վիետնամցիների մասին, պատերազմի տարիներին նրանց՝ գոյատևման ձևեր փնտրելու, կարիքը հաղթահարելու մասին: Ամեն ժողովուրդ իր պատմությամբ արդեն իսկ հարուստ է, իսկ փոխշփումները միշտ էլ արդյունավետ կարող են լինել: Սա նրանց համար, ովքեր երեկվանից խոսում են, թե ինչու է վարչապետը Վիետնամ մեկնում, ինչ երկիր է որ: Մի հատ ձեզ նայեք, փողոցներ աղտոտող, արձաններ ոչնչացնող, երկիր չփայփայող ձեզ, ու նոր քամահրեք ուրիշ ազգերին»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
