«Ուղղակի ցնցված եմ. սա մեր պետության և հասարակության ամոթն է». Նորայր Նորիկյան
![]() 929 Կիրակի, 07 հուլիսի, 2019 թ., 21:00 Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղղակի ցնցված եմ: Սա մեր պետության և հասարակության ամոթն է, երբ հայկական բանակի սպան օգնություն է աղերսում հարուստներից՝ իր երեխաների բուժման համար կատարված ծախսերը և այդ նպատակով վերցված վարկերը փակելու համար: Ողբերգությունն այն է, որ այս սպայի կարգավիճակում կան բազմաթիվ այլ սպաներ, ովքեր ունեն տարբեր ընտանեկան խնդիրներ: Եթե պատասխանատվության ենթարկված լինեին «սերմացու գողացող մկների նման» բանակը թալանածները և այդ գումարները հետ վերադարձված լինեին, եթե պետությունը կատարեր իր բոլոր պարտականությունները սպայական կազմի նկատմամբ, մենք այսօր այսպիսի ողբերգական դեպքերի չէինք հանդիպի: Ինձ համար առավել տարակուսելի է, որ սպան իր երեխաների բուժման համար ահռելի գումարներ է ծախսում: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ զինծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ՝ համապատասխան գերատեսչական ռազմաբժշկական հաստատություններում: Ինչո՞ւ պետք է զինված ուժերի սպան հայտնված լիներ այս վիճակում: Ո՞վ պետք է պատասխան տա բարոյական այսպիսի անկման համար և մինչև ե՞րբ հայոց բանակի սպան պետք է մնա իր խնդիրների հետ միայնակ: Երիցս համոզվում եմ, որ քանի լռում ես, քանի հանդուրժում ես այսպիսի բարձիթողի մթնոլորտն ու իրավիճակը, մարդիկ իրենց ավելի անպատասխանատու են զգում: Սթափվե՛ք ու լուծե՛ք այս խնդիրները, ինչպես ուզում եք...»: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
