«Ալիևը փորձում է հայտարարություններով ծածկել ռազմական ոլորտում ունեցած անհաջողությունները». Աշոտ Ասատրյան
![]() 330 Երեքշաբթի, 09 հուլիսի, 2019 թ., 04:20 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իլհամ Ալիևը կրկին խոսել է «տարածքային ամբողջականության» մասին: Ընդհանրապես Ալիևն ամեն անգամ փորձում է իր հայտարարություններով ծածկել ռազմական ոլորտում ունեցած իրենց անհաջողությունները: Վերջին օրերի ընթացքում ադրբեջանական կողմը խնդիրներ ունեցավ, որի հետևանքով զինվորներ սպանվեցին: Առաջին դեպքում խնդիրը ոչ պրոֆեսիոնալիզմն էր, քանի որ զոհեր ու վիրավորներ գրանցվեցին արկի հետ անզգույշ վարվելու համար, ինչի հետևանքով պայթյուն տեղի ունեցավ զորամասում, երկրորդ դեպքի պատճառը միջանձնային լարված հարաբերություններն են, ինչի արդյունքում պայմանագրային զինծառայող սպանվեց: Հիմա այս ամենի վրա աչք փակելու համար Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ իրենց նպատակը տարածքներ գրավելն է: Երևի մոռացել է, որ խոսքերով որևէ բան չեն գրավում, իսկ ոչ պրոֆեսիոնալ բանակով առավել ևս ոչինչ իրականացնել չի լինի»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
