Չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Սամվել Կարապետյանը 3 մլն դոլարով կարող է գնել Սևան-Հրազդան կասկադը. «Ժամանակ»

Սամվել Կարապետյանը 3 մլն դոլարով կարող է գնել Սևան-Հրազդան կասկադը. «Ժամանակ»
84
Երեքշաբթի, 09 հուլիսի, 2019 թ., 09:40

«Հայաստանի իշխանությունները բանակցում են ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ ոչ թե Բարձրավոլտ էլեկտրացանցերի, այլ Սևան-Հրազդան կասկադի վաճառքի շուրջ:

Սևան-Հրազդան կասկադը ռուսական կողմին է փոխանցվել «Գույք պարտքի դիմաց» տխրահռչակ գործարքի արդյունքում և այս պահին «Ռուսհիդրո» ընկերության բալանսում է: Վատ կառավարման և անխնա շահագործման արդյունքում ընկերությունը կուտակել է մոտ 50 մլն դոլարի վարկային պարտավորություններ, իսկ ձեռնարկությունն անմխիթար վիճակում է:

Մեր տեղեկություններով՝ վաճառքի գումարը կկազմի 3 մլն դոլար, և արդեն սեպտեմբերին Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունը կսկսի ձեռնարկության առողջացման ծրագիր իրականացնել»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում