Բուժական. երբ անտարբերությունը «սպանում է» շրջակա գեղեցկությունը
![]() 961 Ուրբաթ, 12 հուլիսի, 2019 թ., 12:20 Կոտայքի մարզում գտնվող Բուժական գյուղը, որն իր գեղատեսիլ և փարթամ բուսաշխարհով, առաջին հայացքից դրախտավայր է հիշեցնում, մեղմ ասած, անտերության է մատնված։
Ովքե՞ր են Բուժական գյուղի բնիկները
«Մշեցիներ են եղել բնիկները։ Նրանք 1829-1831թթ. գաղթի ժամանակ են եկել հաստատվել այս գյուղում. սկզբից եկել են Ապարան, հետո էլ եկել են էստեղ։ Մեր գյուղի կողքին Քիրաշլու գյուղն էր, որը թուրքերի բնակատեղի էր: Այնտեղ իսլամներ էին ապրում: Գաղթած հայերը թուրքերի հետ կռվեցին, նրանց վտարեցին և զավթեցին այդ գյուղը։ Թեև Քիրաշլուն այսօր չկա, բայց կարոտով ենք հիշում․ հարուստ ու սիրուն գյուղ էր, լավ հիշողություններ կան այդ գյուղի հետ կապված»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում գյուղի նախապատմությունը ներկայացնում էին գյուղի տարեցները։ Բուժականը զբոսաշրջային վայր է համարվում, քանզի գյուղը բացի իր շքեղ բնությունը, ունի հնագույն եկեղեցի: Այն գտնվում է գյուղի հյուսիսային մասում, Թեղենիս լեռան լանջին՝ թեղիներով շրջապատված բացատում, այդ իսկ պատճառով կրում է Թեղենյաց անվանումը: Եկեղեցին, ըստ գյուղացիների, կառուցվել է 11-րդ դարում, սակայն հայտնաբերվել է պեղումների ժամանակ՝ 13-րդ դարում: Ամռան այս շոգ եղանակին, ի դեպ, բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս գյուղ և որը՝ ավտոմեքենայով, որը՝ ոտքով բարձրանում վանական համալիր։ «Առաջ մեր գյուղում, Վարդավառի ժամանակ, 1000-ից ավելի ավտոմեքենաներ էին գալիս՝ բարձրանում եկեղեցի, քեֆի էին գալիս․․․ այսօր այդ հոսքը զգալիորեն պակասել է»,- նշում էին մեր զրուցակիցները, ապա, հերթով, թվարկում գյուղի խնդիրները՝ ինչն է թերի, ինչի կարիք ունեն և որն է առաջնային։
«էդքան հարկ ու տուրք ենք վճարում, մի ճանապարհ էլ չեն սարքում»
Բազմաթիվ խնդիրների կողքին նրանք առանձնացնում են դեպի եկեղեցի տանող ճանապարհը, որն անմխիթար վիճակում է՝ քանդված, տեղ-տեղ փոսերով, որով նույնիսկ քայլելն է դժվար, անձրևների ժամանակ գրեթե անանցանելի է. «Հիմա էլ տուրիստներ շատ են գալիս, բարձրանում են եկեղեցի, սարերը, վայելում բնության գեղեցկությունը, բայց այս ճանապարհը մի տեսակ «փչացնում» է ամեն ինչ..., մենք էլ ենք վատ զգում էս վիճակից, բայց ի՞նչ անենք, հո մեր ձեռը չի՞, դա գյուղի ղեկավարի գործն է»։ «Գազը սովետի ժամանակներից կա․ բերին հասցրին գյուղի տակը, մի երկու տարի կանգնեց, մնաց, էնքան գործ չարեցին, մինչև մի օր էլ թալանեցին՝ տրուբեքը հանին տարան, դրանից հետո տենդերային մրցույթով շահեցին՝ ծախին, կերան գյուղապետերը։ Սովետի ժամանակ գոմերն էլ թալանեցին, ոչխարը, եղջերավոր անասունները բաժանեցին իրար մեջ կերան՝ քաշվան մի կողմ։ Լավ, ինչի էդ մի երկու հոգին ո՞վ էին, որ 400 գլուխ ոչխարը կերան, գնաց»,- պատմում էին գյուղացիները։
«Լավ տղա լինելը քիչ է, պետք է կարողանալ նաև լավ ղեկավար լինել»
Թե ինչպիսի ղեկավարներ է ունեցել Բուժական համայնքը, գյուղի տարեցներից մեկն այսպես մեկնաբանեց. «Ղեկավա՞ր, ի՞նչ ղեկավար, թուղթ պեչատող են եղել։ Ով որ պաշտոնի է նստում՝ մոռանում է ժողովրդի մասին ․․․»։ |

«Եթե նույնիսկ ծառայելը դարձնեն 7 օր, «Բախտավոր որդիները» այդ 7 օրն էլ չեն ծառայելու»․ Ռուբեն Մխիթարյան
8410:00
«Իշխանությունն Անդրանիկ Քոչարյանի շուրթերով ազդարարեց զինծառայության վերաբերյալ իր բանաձևը»․ Տիգրան Աբրահամյան
8809:42
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
9008:24
«Մեծ ցավ ապրեցի Անդրանիկ Քոչարյանի կողմից թույլ տված անզգույշ արտահայտության համար». Անահիտ Ավանեսյան
25200:48
«Սա լկտի անամոթություն է և ուղիղ ոտնձգություն մեր ինքնության դեմ». Տեր Զարեհ Աշուրյան
25200:12
«ՀԷՑ-ը կսուբսիդավորի երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող իր աշխատակիցների էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը». Ռոմանոս Պետրոսյան
151Երեկ, 23:48
ՆԱՍԱ-ն հրապարակել է Լուսնի հակառակ կողմի լուսանկարը
246Երեկ, 23:04
«Գալիք ընտրություններին «Հանրապետական»-ի ուղղակիորեն չմասնակցության 4 հիմնավորում». Արմեն Աշոտյան
207Երեկ, 21:54











