«Արցախի ժողովուրդն ինքն է որոշելու թե՛ իր նախագահի թեկնածուին, թե՛ խորհրդարան մտնող քաղաքական ուժերը». Վահրամ Պողոսյան
![]() 2164 Կիրակի, 14 հուլիսի, 2019 թ., 02:05 Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախում վերջերս ստեղծված «Միացում» միավորումն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում ժողովրդի անունից գնահատականներ է հնչեցնում, տալիս անհարկի որակումներ և խոսում ինչ-որ «փրկիչ» երրորդ ուժի անհրաժեշտության մասին: Արձագանքելով այդ հայտարարությանը՝ նախ ցանկանում եմ ընդգծել, որ որևէ կազմակերպության կամ անհատի, այդ թվում՝ «Միացում» հռչակված միավորմանը իրավունք վերապահված չէ ժողովրդի անունից հանդես գալու և, առավել ևս, անհարկի գնահատականներ հնչեցնելու: Իշխանության ձևավորման գործընթացում Արցախի ժողովուրդն ինքն է որոշելու թե՛ իր նախագահի թեկնածուին և թե՛ խորհրդարան մտնող քաղաքական ուժերը: Իսկ անհիմն ու անտեղի հրապարակային խորհուրդների կարիքը «Ազատ հայրենիք» կուսակցությունը չունի, փոխարենը խորհուրդ կտայի ավելի օգտակար գործով զբաղվել, օրինակ՝ հարգել իրենց շահարկած ժողովրդի ու հայրենիքի պաշտոնական լեզուն և գոնե գրավոր խոսքը զերծ պահել տասնյակ կոպիտ սխալներից: Ինչ վերաբերում է Արցախում տնտեսական խորը ճգնաժամի առկայության մասին պնդումներին՝ նշեմ, որ այստեղ ևս ակնհայտ են վերջիններիս կողմից սիրողական մակարդակում արված որակումները: Այդ են վկայում վերջին 10-12 տարիների ընթացքում Արցախում արձանագրված տնտեսական աճի բարձր տեմպերը, 2007-ից սկած պետական բյուջեի բազմապատիկ աճի ցուցանիշները և, վերջապես, հայազգի ամենահայտնի տնտեսագետների տված գնահատականները, որոնք բոլորովին կապ չունեն իրենց պնդումների հետ: Իսկ եթե առարկություն կա ասվածի շուրջ, ապա պատրաստ ենք կլոր սեղան հրավիրել և հրապարակավ քննարկել մեր հանրապետությունում սոցիալ-տնտեսական ոլորտի խնդիրներն ու հաջողությունները: Հ.Գ. Առաջիկայում հանրության ուշադրությանը կներկայացնենք փորձագիտական լավագույն կենտրոններից մեկի կատարած ուսումնասիրությունը, որը պրոֆեսիոնալ կերպով վերլուծել է վերջին մոտ մեկ տասնամյակի ընթացքում մեր հանրապետության տնտեսությունում արձանագրված հիմնական ցուցանիշները»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
