Կոտայքում կենացները դառնանում են. Սասուն Միքայելյանը վերջնագրով է խոսում. «Իրավունք»
![]() 280 Երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ., 09:40 «Գնալով սրվում են փոխհարաբերությունները Կոտայքի մարզում այդտեղ գործող հիմնական դերակատարների միջև՝ մարզպետ Ռոմանոսի, գլխավոր երկրապահ ու պատգամավոր Սասունի և Գագիկ Ծառուկյանի միջև: ԲՀԿ-ի ու Ռոմանոսի միջև կա մի քանի փոխադարձ հայցեր ու բողոքներ դատարաններին և իրավապահներին: ԲՀԿ-ի ներկայացուցիչները մեղադրում են Ռոմանոս Մելիքյանին՝ իրենց հասցեին ընտրակեղծարարի մեղադրանք հնչեցնելու համար, ինչպես նաև՝ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ընթացքում իր լիազորությունները գերազանցելու մեջ: Իր հերթին Ռոմանոսը իրավապահներից պահանջում է քրեական գործ հարուցել ԲՀԿ-ականների դեմ ընտրակեղծարարության համար: Ընդ որում, մարզպետը շարունակում է ԲՀԿ-ին անվանել որպես կուսակցություն, որը առաջնորդվում է «գողական պանյատկեքով» և միաժամանակ հիշեցնում է Ծառուկյանի «ախռանի պետ Էդոյի» խոսքը, թե «Աբովյանը չպիտի դառնա գործ տվողների քաղաք»: Սակայն իր դեմ ԲՀԿ-ականների բողոքները իրավապահներին ու դատարաններին Ռոմանոսը անվանեց «գործ տալ» և նշեց, որ ԲՀԿ-ականները հակասում են իրենք իրենց: Բնական է, որ Ռոմանոսը, գրեթե, իշխանություն չունի Աբովյան քաղաքում և Կոտայքի մարզի մի շարք ԲՀԿ-ական գյուղերում: Չունի նա ազդեցություն նաև հենց մարզկենտրոն Հրազդանում, որտեղ քաղաքապետն է Սասուն Միքայելյանի տղան: Ի դեպ, Սասունի և Ռոմանոսի հարաբերությունները շարունակվում են սրվել: Ռոմանոսը մեղադրում է Սասունին ԲՀԿ-ի հետ համագործակցության մեջ: Իր հերթին Սասունը օրերս հրապարակել է, որ Ռոմանոսը գաղտնի դաշինք է կնքել մարզի նախկին՝ ՀՀԿ-ի օրոք երկար տարիների մարզպետ Կովալ Շահգելդյանի հետ, որի որդին էլ «հին» ժամանակներից մնացած Չարենցավանի քաղաքապետն է: Ի դեպ, դա տրամաբանական է, քանի որ կարող է գործել՝ «իմ թշնամու թշնամին իմ ընկերն է» հին փորձված սկզբունքը: Բանն այն է, որ Սասունը ու Կովալը հին թշնամություն ունեն, որը գալիս է ՀՀԿ-ի օրոք բոլոր ընտրություններում նրանց բախվելու և Կովալի կողմից Սասունին պարտության մատնելու պատմությունից: Իսկ այսօր Սասունը թշնամություն է անում ոչ միայն Կովալենց հետ, այլև՝ մարզպետ Ռոմանոսի: Մինչ այդ, Սասուն Միքայելյանը ակնարկել էր, որ Ռոմանոսի հետ կոնֆլիկտի պատճառով նա չի ընտրվել իրենց կուսակցության ղեկավար մարմնի անդամ: Ռոմանոսին ակնհայտորեն պաշտպանում է Նիկոլը և բացառությամբ Հրազդան ու Աբովյան քաղաքների և մի քանի գյուղերի, մարզի մնացած տարածքներում Ռոմանոսը դեռևս իշխանություն ունի: Այս խառը իրավիճակի պատճառով սրվել են նաև Սասունի ու Նիկոլի հարաբերությունները: Հայտնի է, որ Սասունը հայտարարել էր, որ եթե այսպես շարունակվի, շուտով ժողովուրդը թավշյա կերպով իշխանությունից կհեռացնի Նիկոլին: Իսկ այսօր արդեն կառավարության, այսինքն՝ Նիկոլի առաջ Սասունը վերջնագրով խոսեց՝ եթե երկու օրվա մեջ չպարզաբանեն իրավիճակը Սևանի հետ կապված, ապա նա անձամբ կփակի Երևան-Սևան մայրուղին: Եթե Նիկոլը տուրք տա Սասունի պահանջներին և հանի Ռոմանոսին, ապա դրանով հարցը չի լուծվի, քանի որ Նիկոլը նույնպես գիտի Սասունի անկուշտ բնավորությունը և ենթադրում է, որ մարզը ստանալուց հետո Սասունը կպահանջի նաև իր մասնաբաժինը կառավարությունում: Պատահական չէ. որ Երևան–Սևան մայրուղին փակած ցուցարարների դիտարկմանը, թե իրենք պահանջում են, որ նախարարներն անձամբ գան, Միքայելյանն արձագանքեց. «Ինչի՞դ ա նախարարը, ես պակաս նախարար եմ»,-գրում է թերթը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
35300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
453Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1069Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
481Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1278Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1218Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1026Երեկ, 14:24
