Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Սևանա լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է». Արսեն Թորոսյան

«Սևանա լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է». Արսեն Թորոսյան
382
Երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ., 16:05

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սևանա լճի 11 տարբեր տարածքներից երեկ վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է: 11 տարածքներից 2-ում դեռ առկա են չնչին շեղումներ նորմայից, սակայն դրանք նույնպես առաջիկա օրերին կգան նորմայի սահմաններ, քանի որ դրանց ինքնամաքրման դինամիկան արձանագրվել է մեր հետազոտություններով:

Հետազոտությունները կլինեն շարունակական, որոնց արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»: