«Բակո Սահակյանի հրաժարականն օրհասական հարց է». Սավել Բաբայան
![]() 2533 Ուրբաթ, 26 հուլիսի, 2019 թ., 02:05 Սամվել Բաբայանի գրասենյակը հանդես է եկել հայատարարությամբ. «Մամուլում տեղ գտած հրապարակումներն այն մասին, թե Բակո Սահակյանի հրաժարականի դեպքում Սամվել Բաբայանը չի առաջադրվի Արցախի նախագահի պաշտոնում, չեն համապատասխանում իրականությանը։ Բակո Սահակյանի հրաժարականը և Սամվել Բաբայանի առաջադրումը որևէ կերպ չեն կարող առնչվել միմյանց հետ, ոչ մի տեսանկյունից։ Դեռ ուր մնաց խոսել որևէ պայմանավորվածության մասին։ Դրանք երկու իրարից շատ տարբեր գործընթացներ են։ Ստորագրահավաքը ավարտվել է և սկսվել է այդ նախագիծը օրինականացնելու կամ չօրինականացնելու գործընթացը։ Այն ընթանալու է ըստ օրենքի՝ անցնելով բոլոր քայլերը։ Երբ այն կհասնի իր հանգուցալուծմանը, երբ կհաստատվի այս նախագիծը, Սամվել Բաբայանը միանշանակ կդնի իր թեկնածությունը։ Իսկ ինչ վերաբերում է Բակո Սահակյանի հրաժարականին, ապա դա օրհասական հարց է։ Բակո Սահակյանը օր առաջ պետք է հրաժարական տա՝ Արցախի նախագահի պաշտոնը անօրեն երրորդ անգամ զավթելու համար, այն է՝ սահմադրական կարգի տապալում։ Արցախում պետք է անցկացվեն նոր ընտրություններ, որտեղ Արցախցին կասի իր հստակ խոսքը՝ ձևավորելով իր համար օրինական իշխանություն։ Շուրջ քսան տարի Արցախում խեղդված ժողովրդավարությունն, ի վերջո, պետք է հաղթանակի՝ քաղաքական առողջ մրցակցություն ապահովելով բոլոր ուժերի համար։ Այսօրվա հրամայականը դա է, օրակարգում պիտի լինի Բակո Սահակյանի հրաժարականը»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
