«ՀԱՊԿ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելով Ադրբեջանին որպես դիտորդ ներգրավելու խնդիր չի դրվել». քաղաքագետ
![]() 396 Կիրակի, 28 հուլիսի, 2019 թ., 15:25 «ՀԱՊԿ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելով Ադրբեջանին որպես դիտորդ ներգրավելու խնդիր չի դրվել». MAMUL.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը: Նշենք, որ օրերս ՌԴ Պետդուման վավերացրել է ՀԱՊԿ կանոնադրական փոփոխությունները: Դրանից մեկով նախատեսվում է ՀԱՊԿ դիտորդի և գործընկերոջ կարգավիճակի սահմանում։ Այդ համատեքստում դիտորդի կարգավիճակի առաջին թեկնածուն Ադրբեջանն է՝ Հայաստանի համար հնարավոր բացասական հետևանքներով հանդերձ: Քաղաքագետ Արմեն Վարդանյանը, սակայն, կատարվածի մեջ վտանգ չի տեսնում: «Եթե անգամ Ադրբեջանին ներգրավելու խնդիր լինի, Հայաստանը պետք է դրան իր հավանությունը տա, որովհետև ՀԱՊԿ-ում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով»,- ասաց նա: Քաղաքագետը համամիտ չէ նաև այն դիտարկմանը, թե կանոնադրական փոփոփոխությունները ՀՀ-ի հաստատակամության ու իր դիրքերը ամուր պահելու քայլի պատասխանն են: «Չմոռանանք, որ ՀԱՊԿ-ը ստեղծվել է ՌԴ շահերն առաջ տանելու համար: Եվ եթե խոսենք երկրներ ներգրավելու մասին, այդտեղ միայն Ադրբեջանը չէ, Մոլդովան էլ կա»,- նշեց քաղաքագետ Ա. Վարդանյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
