Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Այս մարդն արդեն խոսում է բացահայտ». Նորայր Նորիկյան

«Այս մարդն արդեն խոսում է բացահայտ». Նորայր Նորիկյան
570
Երեքշաբթի, 30 հուլիսի, 2019 թ., 15:20

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուշադրությամբ ընթերցեցի Ռոբերտ Քոչարյանի «Գոլոս Արմենիին» տված հարցազրույցը:
Այս մարդն արդեն քաղաքական հայտի և քաղաքական ծրագրի կենսագործման մասին խոսում է բացահայտ: Իհարկե, դեռ ժամանակ կլինի ավելի խորքային առումով անդրադառնալու Քոչարյանի քաղաքական անցյալին ու հատկապես ապագային, բայց ինձ մի բան, իսկապես, սկսում է արդեն զարմացնել. այս մարդուն և իր աջակիցներին թվում է, որ գործող իշխանության այս կամ այն սխալի հետևանքով հասարակությունն իշխանության է բերելու իրենց: Հայաստանի հասարակությունը Սերժին չի մերժել նրա համար, որ այսօրվա իշխանության այլընտրանքը դառնա Ռոբերտ Քոչարյանը: Քոչարյանի կողմից այդպիսի փորձի դեպքում եթե մեր ժողովուրդը մերժեց Սերժին, Քոչարյանին դատելուց հետո վռնդելու է...
Վաղուց հասունացել է քաղաքական դաշտն առողջացնելու և այն ապականած տարրերից մաքրելու ժամանակը, բայց այդ մասին հաջորդիվ...»: