Ավտովթար Սյունիքի մարզում. վիրավորներից երկուսը զինծառայողներ են

Երեկ՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 204 կմ հատվածում՝ Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհի հատման խաչմերուկում, բախվել են Քաջարան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Վ. Հ-ի վարած Lexus մակնիշի 07 PT 707 համարանիշի և Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Հ.Հ-ի վարած Ваз 2106 մակնիշի 35 DA 462 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 06-ի ուղևորներ՝ Ճամբարակ քաղաքի բնակիչներ, 30-ամյա Մ. Ա-ն, 3-ամյա Է. Է-ն և Անգեղակոթ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Վ. Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն։ Ժամեր անց նշված բժշկական կենտրոն են տեղափոխվել 06-ի վարորդ Հ. Հ-ն և նրա մյուս ուղևոր՝ Անգեղակոթ գյուղի բնակիչ, 39-ամյա Ս. Մ-ն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 06-ի վարորդ Հ. Հ-ն և վիրավորներից Ս. Մ-ն ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։

Հրաձգություն Ստամբուլում․ կան զոհեր (տեսանյութ)
325Երեկ, 16:55
ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում ամերիկյան ԱԹՍ է խոցել
440Երեկ, 10:43
Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է
23814.09.2026, 20:54
Նովոսիբիրսկի մարզում որսորդը արջի փոխարեն կրակել է որսակցի վրա
42414.09.2026, 18:13
ՀԱՀ-ում երեք ավտոմեքենաների բախման հետևանքով 21 մարդ է զոհվել (տեսանյութ)
65814.09.2026, 15:24
Մոտ 130 մարդ անհետ կորել է Ինդոնեզիայի մերձակայքում լաստանավի խորտակման հետևանքով
54513.09.2026, 19:12
Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈՒԱԶ»-ը գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ
26513.09.2026, 17:54
Հայտնի է մահացածի և վիրավորների ինքնությունը
30613.09.2026, 11:00