«Մարդու ֆուտլյարով կենդանի պետք է լինի, որ գնա պղծի հուշաքարերը». ԲՀԿ-ական պատգամավոր
![]() 328 Շաբաթ, 03 օգոստոսի, 2019 թ., 14:00 ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, թե թերահավատ է հանրությանը մատուցված այն տեղեկատվությանը, որ ապրիլյան պատերազմնի զոհերի գերեզմաններին մոմ թափող կինն «անեծք է հանել»: Նա հույս է հայտնել, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը կբացահայտեն իրականությունը: Հարցին, թե կատարվածի մեջ սադրանք տեսնո՞ւմ է, Գ. Պետրսյանը նշել է. «Այդպիսի հոտ գալիս է, որ դա նախապատրաստված բան է՝ հասարակության մեջ իրարանցում հարուցելու համար»: ԱԺ պատգամավորի բնորոշմամբ՝ ազատամարտիկների գերեզմանները պղծելը ոճրագործություն է: «Մարդու ֆուտլյարով կենդանի պետք է լինի, որ գնա պղծի հուշաքարերը»: Կատարվածում ադրբեջանական հետք լինելու հնարավորության վերաբերյալ էլ նշել է՝ կցանկանար, որ արարքն ադրբեջանցին կատարած լիներ և ոչ թե հայը: «Եթե թուրքն արած լինի, դրան պատճառաբանություն կարելի է գտնել, իսկ եթե հայն է անում, բացատրություն գտնելը դժվար է»,- հավելել է նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Եռաբլուր»-ում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմները: Բերման ենթարկված կինը ստորագրությամբ ազատ էր արձակվել: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
