«Մշտապես հանդիպում ենք ՊՆ-ի պատին՝ Արծրուն Հովհաննիսյանին». Ժաննա Ալեքսանյան
![]() 616 Երկուշաբթի, 05 օգոստոսի, 2019 թ., 16:40 Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է «Սպան պառկեցրել է զինվորներին և քայլել է նրանց վրայով. Մատաղիսի զորամասը որպես հանցավորության որջ» մեր հրապարակմանը, սակայն ինչպես միշտ առանց որևէ հակափաստարկի, միակ անգրագիտությունը հոդվածում, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, գումարտակի ՇՊ-ին գնդի հրամանատարի տեղակալի հետ շփոթելն է: Կարդալով մամուլի խոսնակի գրառումը՝ տպավորություն ես ստանում, որ խրախուսվում է զինվորի նկատմամբ ծեծն ու բռնությունը, շարքային զինվորը միշտ սխալ է, իսկ հրամանատարական կազմն անձեռնմխելի: Ասեմ նաև, որ մեր տեղեկություններն ավելին են, քան հրապարակել ենք: Նույն թողտվության մեջ է նաև զորամասի հրամանատարը: Մեր նպատակն է պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել և կանխարգելել նման դեպքերը, բայց մշտապես հանդիպում ենք ՊՆ-ի պատին՝ Արծրուն Հովհաննիսյանին: Մի ծեծեք և մի ստորացրեք շարքային զինվորներին: Ավելացնեմ, որ նյութում տեղ գտած բոլոր տեղեկությունները վերցված են «Դատալեքս»-ից և Հանուն Հայաստանի Հանրապետության հրապարակված դատավճռից»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
