Համացանցի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի ելույթին
![]() 1202 Երկուշաբթի, 05 օգոստոսի, 2019 թ., 22:00 Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ, որի առանձին հատվածներ արդեն հրապարակել էինք: Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող 30 տարում ՀՆԱ-ն 15-ապատիկ մեծացնելու համար պետք է ապահովել միջինում տարեկան 9,5 տոկոսանոց ՀՆԱ-ի աճ... Գրագետ կառավարման ու կատակլիզմների բացակայության դեպքում բավականին իրագործելի նպատակ է: Հ.Գ. Չնայած, պարզ չէ, թե այդ 15-ապատիկը ներկայիս գներով է, դոլարով, թե ապրանքով: Մարգարիտ Եսայան, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գնացել Արցախում, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում արցախցուն, ղարաբաղցուն, սահմանապահին, և երկիր պահող ժողովրդին, թուրքի կողքին ապրելով շատ ավելի հայ մնացած հային բացատրում է, թե ինչ է նշանակում հայ լինել․․. խելքիդ ձյուն գա, տեղը չես բերում, այ տղա, էդ հրապարակը միացում է տեսել, Արցախի խնդրի դուխով և հերոսաբար լուծում է տեսել, պատերազմ է տեսել ու հաղթել է․․․ Մի բաժակ ջուր խմի, ձայն էլ չունես և ուղղակի, և անուղղակի իմաստներով․․․ Վահան Բաբայան, Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ. Փաշինյանը հրապարակեց կառավարության ռազմավարական նպատակները: Նիկոլը ցանկանում է լինել հայկական Մաո: Բնակչության թիվը հասցնել 5 միլիոնի, ստեղծել 1․5 մլն աշխատատեղ մինչև 2050թ.: Էշ մի սատկի գարուն կգա: Ոսկան Սարգսյան, լրագրող Կարևոր գործերում մանրուքներ չեն լինում։ երբ պատերազմող երկիրիս ղեկավարը առցանց օպերատոր է, նաև ժամանակ է գտնում Լեռնային Արցախում «Հայոց զորքը հարթավայրում» խորագրով բանաստեղծություն երկնելու համար, ստիպված եմ ասել՝ կամ քեզ հայոց պոեզիային նվիրիր, կամ պետականաշինությանը, 2 նապաստակի ետևից վազողը նույնիսկ չքառուկի միս չի ուոի։ Իմ հայրենակից Նիկոլը կարգին խորհրդական էլ չունի: Արթուր Ղազինյան, «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար ...Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն այն առաջնորդն է, որ կարող է իրեն իրավունք վերապահել հավակնել դառնալ հայկական ինքնության պահապանն ու երաշխավորը։ Երբեմն ինձ թվում է, թե կան մարդիկ, որոնք հավատացած են, որ միայն խոսքերով հնարավոր է լուծել բարդ խնդիրներ, հատկապես երբ գործողություններդ ունեն տրամագծորեն հակառակ ուղղվածություն։ Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ Հոգիս փառավորվեց, երբ լսում էին արցախցի մեր քույրերի Միացում վանկարկումները, ՀՀ վարչապետի ելույթն ընդհատող ծափահարությունները, այն սերը, որ Ստեփանակերտում կար առ հայրենիք՝ մեծ ու Արցախը ներառող Հայաստան։ Ու անպատկերացնելի հզորացնող էր ՀՀ վարչապետին ընդունելությունն ու սերը։ Ապրեք, քույրեր և եղբայրներ։ Միշտ միասին ու անբաժան։ Արցախը Հայաստան է և վերջ։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
