«Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ են Սամվել Կարապետյանն ու Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարների ներդրում կատարում ՀՀ-ում». վարչապետ

«Իրատեսական ծրագրերը մեզ այլևս հետաքրքիր չեն, մեզ հետաքրքիր է այն, ինչի իրականացումը բոլորը համարում են անհնար, որովհետև հայ ժողովուրդն անհնարինն իրականացնող ժողովուրդ է»,- Վերածննդի հրապարակում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով իրականացված ու իրականացվող ներդրումների մասին. «Շատ են ասում՝ կապիտալն ու ներդրումը հայրենիք չունեն, համաձայն չեմ, որովհետև հայկական կապիտալը հայրենիք ունի ու այն ՀՀ-ն է, Արցախն է: Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ են Թումո կենտրոնները ստեղծվել, եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ է Ազնավուրի ընտանիքը որոշել նրա կենտրոնական տուն-թանգարանը ՀՀ-ում ստեղծել, եթե կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ էր Քըրքորյանը 100 մլն դոլար նվիրաբերում ՀՀ-ին: Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ են Սամվել Կարապետյանն ու Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարներ ներդնում ՀՀ-ում»,- շարունակեց նա:

Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի
7713:48
««Խաչմերուկի» իրականացման բանալիները Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքերում են»․ Սուրեն Սահակյան
9112:12
«Կառավարությունը բացահայտ մսխում է մեր հարկերը՝ իրենց փիառի համար»․ Դավիթ Գալստյան
189Երեկ, 17:06
«Իրանական ավիափոխադրողները չեն կարողանա չվերթներ իրականացնել». Բեսենթ
74921.09.2026, 18:24
«Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունն իր նավթավերամշակման արդյունաբերության նկատմամբ»․ Թրամփ
75321.09.2026, 17:19
«Շուկայում ցեմենտի հասանելիության խնդիր կա»․ Սարգիս Տեր-Եսայան
28821.09.2026, 15:30
«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից հեռացրել են «Մուլտի գրուպ»-ի տարբերանշանը
33320.09.2026, 17:36
Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
100418.09.2026, 19:48