«Անիմաստ է ՀՀ կառավարությանը կասկածել Արցախի դեմ որևէ հնարավոր դավադրության մեջ». Նիկոլ Փաշինյան
![]() 499 Երկուշաբթի, 05 օգոստոսի, 2019 թ., 20:25 Ստեփանակերտի հրապարակում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Արցախում սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրություններին ու ԼՂ հարցին: ՀՀ վարչապետն առաջ բերեց մի քանի կոնսենսուսներ. «Ընտրություններին ՀՀ-ն հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման ու դրա միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավոր: Ամենակարևորը՝ բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից: ՀՀ-ի ու Արցախի հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է ու բոլոր այն ուժերը, ովքեր կփորձեն օտար ուժերի ներգրավել ներհայկական հարցեր լուծելու համար, կարժանանան հայ ժողովրդի ու նրա լեգիտիմ ներկայացուցիչ ՀՀ կառավարության ամենակոշտ հակազդեցությանը: ՀՀ-ն ու Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից, օրենքի առաջ բոլորի հավասարությունը պետք է դառնա առանցքային, դատարանները պետք է լինեն անկախ, արտոնյալների առկայությունը պետք է բացառել: Արցախի հարցի կարգավորման բանակցությունների արդյունքում ՀՀ-ի ու Արցախի կառավարությունների համար ընդունված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն ժողովրդական հավանության դեպքում... Անիմաստ է ՀՀ կառավարությանը կասկածել Արցախի դեմ որևէ հնարավոր դավադրության մեջ»,- հայտարարեց Փաշինյանը: ՀՀ կառավարության ղեկավարն արցախյան ելույթը եզրափակեց հետևյալ տողերով. «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդը՝ իմ ընտանիքը. սա պիտի լինի համահայկական կարգախոս»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
