«Քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանը երբեք թույլ չի տվել այդպիսի ձևակերպումներ ԼՂ վերաբերյալ». ադրբեջանական մամուլի անդրադարձը՝ Փաշինյանի ելույթին
![]() 721 Երեքշաբթի, 06 օգոստոսի, 2019 թ., 15:20 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ելույթը լայն արձագանք է գտել Ադրբեջանում: Այդ երկրի լրատվամիջոցները գրել են. «Լեռնային Ղարաբաղի ներկայիս ղեկավարությունը, որը զգալի ներդրում ունի պետականության կայացման գործում, չի ընդունում Փաշինյանի կողմից վարած քաղաքականությունը: Փաշինյանը, գիտակցելով դա, փորձում է հեղափոխության միջոցով նրանց հեռացնել իշխանությունից: Բայց արդյո՞ք նման թեզերը կունենան արցախցիների կողմից աջակցություն, ովքեր կարող են սինը տարբերել ճշմարտությունից: Տարածաշրջանում վտանգավոր իրադարձություններ են հասունանում: Ըստ Haqqin.az-ի՝ «Փաշինյանի հնչեցրած կետերը ղարաբաղյան կարգավորման հարցում շատ ավելի արմատական և անզիջում են, քան ընդդիմության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի մոտեցումները»: «Հայաստանի նախկին նախագահ, այժմ թիվ 1 քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանը, որը ճնշված է Երևանի նոր վարչակարգի կողմից, երբեք թույլ չի տվել այդպիսի չկիրառված և միանշանակ ձևակերպումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման վերաբերյալ»,- հավելել է լրատվանիջոցը: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
