«Հոդվածի գլխավոր նպատակն է՝ կրկին սրել հարաբերությունները հայկական երկու պետությունների միջև». Գագիկ Համբարյան
![]() 415 Հինգշաբթի, 08 օգոստոսի, 2019 թ., 03:05 Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակահայկական պառակտիչ քարոզչություն BBC-ի կողմից. օրն սկսվեց բրիտանական պետական BBC հեռուստառադիոընկերության ռուսական ծառայության կայքում հակահայկական պառակտիչ վերնագրով՝ «Ո՞վ է գնդակահարել ցուցարարներին Երևանում 2008-ին: Հետաքննությունը մատնանշեց ղարաբաղյան ջոկատը» մի հոդվածով, որը վերաբերում է 2008-ի մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններին... Հոդվածագիրը գրեթե կրկնում է այն բանսարկություն-վարկածներից մեկը, որը 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո բավականին ակտիվ տարածվում էր նաև Հայաստանում և այս պահին, այն հրապարակելով BBC-ի կայքում, որևէ նորություն չի «բացահայտում», իսկ այդ բանսարկություն-վարկածին լուրջ վերաբերվելու համար այն ներկայացվում է որպես հավաստի աղբյուրներից ստացված տեղեկություն... Զավեշտն այն է, որ հոդվածագիրը երևի «մոռացել» է, որ թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ի կողմից վերահսկվող քրեական գործի մանրամասները հայտնի են հանրությանը և հոդվածում մատնանշված բանսարկություն-վարկածի վերաբերյալ ապացույցներ չկան... Այս ամենում կարևոր է, թե ինչոʹւ այս հոդվածը լույս տեսավ հենց հիմա ու հենց բրիտանական պետական ԶԼՄ-ում... Բոլորին հայտնի է բրիտանական իշխանությունների և Ադրբեջանի միջև սերտ հարաբերությունների մասին և պատահական չեմ համարում այն, որ այս հոդվածը լույս է տեսել հենց բրիտանական պետական BBC-ի ռուսական ծառայությունում՝ նրա հասանելիությունը հայ հասարակության համար ավելի լայն դարձնելու համար (ռուսախոսների թիվը Հայաստանում բավականին մեծ է)... Պատահական չէ նաև այն, որ հոդվածի լույս տեսնելուց րոպեներ անց այն հայտնվեց ադրբեջանական գրեթե բոլոր ԶԼՄ-ների էջերում՝ համապատասխան մեկնաբանություններով... Հոդվածի գլխավոր նպատակն է, հին բանսարկությունները BBC-ի «լուրջ շուրթերով» տարածելով, կրկին սրել հարաբերությունները երկու հայկական պետությունների միջև, ինչպես նաև էլ ավելի սրել ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, որի մեջ, զարմանալի չէ, շահագրգռված են նաև Հայաստանի որոշ քաղաքական ուժեր ևս... Ափսոսում եմ, որ հայաստանյան շատ ԶԼՄ-ներ այդ հոդվածը շատ արագ թարգմանեցին և տեղադրեցին իրենց կայքերում, իսկ որոշներն էլ այն ավելի «ծանրակշիռ» դարձնելու նպատակով հատուկ նշում են հոդվածի տպման «վայրը»՝ BBC-ին... |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
