«Միջուկային ռումբի պայթյունի էֆեկտ ունի, երբ դրա մասին խոստովանական ցուցմունք է տալիս Արցախի գեներալը». Ս. Սաֆարյան
![]() 547 Շաբաթ, 10 օգոստոսի, 2019 թ., 00:10 Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նկատում եմ, որ Արցախից Երևան «ընտրյալ սպաների» զորք բերելու փաստի հրապարակումը մեծ գրիգիռ էր, որին մեր հասարակությունը, հանուն արդարության, պատրաստ չէր, ու շոկը մեծ էր։ Տարիներով այդ թեմայի մասին շատ է խոսվել, ինքը նորություն չէ, բայց միջուկային ռումբի պայթյունի էֆեկտ ունի, երբ դրա մասին խոստովանական ցուցմունք է տալիս Արցախի գեներալը։ Որքան էլ ես քրոջս միջոցով հպանցիկ գիտեի, որ նման բան եղել է, այդուամենայնիվ, այն որևէ կերպ չի փոխել իմ վերաբերմունքը Արցախի ու արցախցիների նկատմամբ, մանավանդ որ ցուցմունք տվող արցախցիներից մեկը հենց այդպես էլ ասել է՝ մեղավոր եմ զգում, որ Հայաստանն իր որդիներին է ուղարկում Արցախը պաշտպանելու, իսկ մենք․․․ Ու վստահ եմ, այդպիսի մարդիկ հազարներով կան։ Ու ուզում եմ, որ այս և ապագայում հրապարակվելիք ցուցմունքներին ավելի սթափ նայենք, որքան հնարավոր է՝ էմոցիոնալ դաշտից դուրս, ու գիտակցելով, որ դա մերժված անցյալի մասին է, որը խմբագրել պետք չէ, կեղծել պետք չէ, թաքցնելն անիմաստ է, լղոզել պետք չէ։ Որ այս դատ-դատավարության ամենակարևոր նպատակներից մեկը ոչ այնքան մարդկանց դատելն է /հանցագործություն կատարածներին պատժելն էլ կարևոր է երկրում արդարադատության հաստատման ու պատժելիության սկզբունքի ինստիտուտի համար/, թեկուզև չսիրված, այլ անցյալին իրավա-քաղաքական գնահատական տալը, որպեսզի որևէ նիշխանություն այլևս իր աթոռը պահելու համար քաղաքացի չսպանի, սպանելուց հետո էլ չասի՝ ես անձեռնմխելի իրավունք եմ ունեցել։ Նաև, հասկանալի է, որ քրգործում ներգրավված են մարդիկ, որոնք այդ ամենում իրենց անփառունակ դերակատարումից զատ վաստակ ունեն սահմանների պաշտպանության գործում ու ազատամարտում։ Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Փաշինյանը հրաշալի ձևակերպեց, որ դա, այդուհանդերձ, չպետք է հիմք լինի իրենց վաստակը ժողովրդի վրա ծախելու համար։ Այդուհանդերձ, այդ մարդկանց դատավարությունն ու պատասխանատվության ենթարկելն էլ պետք է լինի Նոր Հայաստանի տեսլականին համահունչ՝ առանց արժանապատվություն ու վաստակ տրորելու, առանց անցյալի բաժանումները ապագայի վրա պրոյեկտելու ու այդ ամենը առանց որևէ տարածքային խմբի վրա տարածելու։ Չգիտեմ, ես այսպես եմ մտածել ու նաև մտածում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
