«Հատ-հատ կհիշեցնենք, կմտցնենք աչքներդ». Արման Բաբաջանյան
![]() 303 Երկուշաբթի, 12 օգոստոսի, 2019 թ., 00:10 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նրանք, ովքեր առնվազն 1999-ի վերջից Հայաստանի իշխանության անվան տակ թալանում ու հարստահարում էին սեփական հասարակությանը, -զինվորի ու բանակի հաշվին տարեկան «նալոգ» էին դնում բարձրաստիճան սպաների վրա (անձամբ ինձ են պատմել Սերժ Սարգսյանին մուծված սպաներն իմ՝ Արցախ վերջին այցելության ժամանակ), -սոցիալապես անապահով խավերի համար պետության դոտացիայով տրվող էժան դիզվառելիքի մեծ մասը տրամադրել են իրենց ներկայացուցիչներից մեկին՝ նույն Հովիկ Աբրահամյանի, մեղմ ասած, ոչ սոցիալապես անապահով ընտանիքին, -պետության հաշվին իրենց աշխատանքային և անձնական ճոխություններ են թույլ տվել, այն ժամանակ, երբ թշնամու ուղիղ նշանառության տակ ապրող սահմանապահ գյուղերի նորահարսները տարիներ շարունակ անանցանելի ճանապարհի պատճառով հաճախ տանն են ծննդաբերել և շարունակում են ծննդաբերել (սահմանապահ Խնձորուտ և Նոր Ազնաբերդ գյուղեր՝ իմ վերջին այցելությունների ժամանակ գույքագրած խնդիրները վկա), իսկ գյուղերից մեկի տարհանման գաղտնի ճանապարհը տարիներ առաջ սելավաջրերի պատճառով փակվել է ու ՀՀԿ առաջնորդի Բադե-Բադենյան ճոխ արձակուրդների համաֆինանսավորող Աշոտ Արսենյանը՝ նույն ինքը Ջերմուկի Աշոտը, մի քանի անգամ խոստացել է նորոգել, ու ինչպես միշտ եկել է խորհրդարան ու մոռացել տրված խոստման մասին։ Ու դուք դեռ իրավունք ունեք խոսե՞լ։ Դուք չէի՞ք, որ հարկեր չվճարելու արտոնություն էիք սահմանում ձեր նազիր-վեզիր օլիգարխներին՝ պաշտոնական լծակներով բիզնեսի մրցակիցների հարցերը լուծելով, Դուք չէի՞ք, որ կարող էիք մի ձեռքով պաշտոն, մյուսով բիզնես վարել՝ թքած ունենալով Սահմանադրության վրա, կարող էիք նույն կերպ թքելով Սահմանադրության վրա և ոտնահարելով այն՝ ընտրություններ կեղծել, դատավճիռներ պատվիրել և այլն: Զորն ասեմ և զորն խոստովանեմ․․․ Հատ-հատ կհիշեցնենք, կմտցնենք աչքներդ․․․ Չկասկածեք։ Նոր իշխանությունը, Նիկոլը կկարողանա՞ ձեր տեսակը մաքրել երկրի քաղաքական ներկապնակից, ուրեմն երկիրն առաջ գնալու շանս կունենա։ Չի՞ կարողանա, չզվարճանաք, կգան այն նվիրյալները, ովքեր ոչ ձեզ, ոչ ձեզ պատասխանատվության չկանչողներին ոչ մի շանս չեն տա։ Իսկ հիմա, առայժմ, փառք տվեք Նիկոլին»։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
35300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
453Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1069Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
481Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1278Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1218Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1026Երեկ, 14:24
