Պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանը կորցրել է 800 միլիարդ ռուբլի

2014-2015թթ. պատժամիջոցները Ռուսաստանի տնտեսությունը ետ են գցել 1,2%-ային կետով: Այս մասին վկայում են Ֆինլանդիայի բանկի Անցումային տնտեսությունների ինստիտուտի համար արված հաշվարկները: Սակայն 2015-ի անկման հիմնական պատճառը միայն պատժամիջոցները չէին, այս մասին գրում է РБК-ն։
Հետընթացն անխուսափելի սցենար էր Ռուսաստանի տնտեսության համար 2014-ից հետո, երբ գործի դրվեցին արևմտյան պատժամիջոցները, այնուհանդերձ, դրանք անկման հիմնական կատալիզատորը չէին: Այսպիսի եզրակացության են եկել Չեխիայի տնտեսական հետազոտությունների կենտրոնի (CERGE-EI) փորձագետներ Աննա Պեստովան և Միխայիլ Մամոնովը։ Նրանք համոզված են, որ տնտեսական աճի տեմպերի նվազումն սկսվել է պատժամիջոցների կիրառումից մոտ մեկ տարի առաջ: Տնտեսական աճի անկումը շարունակվել է 2014-ին, երբ ՀՆԱ-ի տարեկան աճը կազմել է 0,7% (2012-ին՝ 3,7% և 2013-ին՝ 1,8%):
Հեղինակները նշում են, որ այդ ժամանակ տնտեսության աճի անկումը հիմնականում պայմանավորված էր կառուցվածքային խնդիրներով՝ բացասական ժողովրդագրական ցուցանիշ, և թույլ բիզնես միջավայրի տարածում:
Պատժամիջոցները սահմանափակեցին ռուսաստանյան ընկերությունների մուտքը դեպի արտաքին վարկային համակարգ, ինչի արդյունքում 2014-2015թթ. կորպորատիվ արտաքին պարտքի ծավալը կրճատվեց 25%-ով:
Միևնույն ժամանակ, նավթի գները կտրուկ ընկան: Դա մեծապես ազդեց ՌԴ տնտեսության վրա՝ հաշվի առնելով, որ նավթի և գազի վաճառքը կազմում է ապրանքների արտահանման 70%-ը, նշում են տնտեսագետները:
Պատժամիջոցներից տնտեսության կորուստը կարելի է գնահատել ավելի քան 800 միլիարդ ռուբլի (հաշվարկներն արված են 2011թ. ռուբլու փոխարժեքով՝ հղում անելով «Ռոսստատ»-ի տվյալներին):

«Նպատակ ունենք ԵՄ արտահանումը քառապատկենք, հնգապատկենք մինչև տարեվերջ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
6116:36
«Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակումներ է մտցնում ՀՀ-ից ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ
10813:47
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ից ներմուծվող ապրանքների նոր համակարգը
12213:35
«Իշխանությունն ակնարկում է Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությունը՝ որպես ռուսական շուկայի փոխարինման միջոց»․ Տիգրան Աբրահամյան
6511:00
«Հայաստանը երբեք չի ունենա այլ գազ, ռուսական գազից բացի». Օվերչուկ
188Երեկ, 22:59
«Ասել եմ՝ հնարավորություն տվեք ինձ՝ մի օրում հարցը լուծեմ». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
123Երեկ, 20:30
«Միլիոնավոր մարդիկ հնարավորություն կունենան հարմար գներով ձեռք բերել լոլիկ». Գևորգ Պապոյան (տեսանյութ)
122Երեկ, 14:54
«Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը»․ Հրայր Կամենդատյան
16830.05.2026, 16:12