Ամուլսարի քրեական գործը ենթակա է կարճման, կառավարության վերջնական եզրակացությունը կլինի առաջիկայում

Կառավարության օգոստոսի 15-ի նիստին մինչ օրակարգային հարցերին անցնելը ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության՝ «ELARD»-ի փորձագիտական եզրակացությանը: Նա նշեց, որ Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի տերմալ աղբյուրների միջև, ինճպես նաև Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանա լճի ավազանի հետ որևէ կապ չկա, սակայն երկրաշարժի պարագայում թթվային դրենաժի որոշ կոնցենտրացիայի ներթափանցում Սևանա լճի ավազան կարող է լինել, բայց այդ կոնցենտրացիայի համակցությունը աննշան է: Իսկ ինչ վերաբերում է գետերի վրա հնարավոր ազդեցությանը, ապա ըստ ՔԿ նախագահի՝ այդ ազդեցությունը կլինի:
«Սակայն, եթե «Լիդիան ԲԲԸ-ն» ձեռնարկի 16 մեղմման միջոց, ռիսկերը կլինեն կառավարելի: Ընկերությունն արդեն պատրաստ է 16 մեղմման միջոցից 15-ը կիրառել, ընդ որում՝ 10-ը արդեն կիրառում է»,-ասաց նա:
Հայկ Գրիգորյանը նշեց, որ «Լիդիանը» ՀԲ-ից ֆինանսավորում ստանալու համար իր գործունեությունը պետք է համապատասխանեցնի Այ ԷՖ Սի ստանդարտին, որը նախատեսում է մեղմման միջոցների կիրառում՝ հանքի օգտագործունից հետո 100 տարի անց:
««ELARD»-ի Փորձագետներն առաջարկում են կիրառել Նևադայի մեթոդը, այն է՝ մեղմման մեթոդները կիրառել 500 տարի: «Լիդիանը» ըստ էության չի հրաժարվում 100 տարուց ավելի մեղմման մեթոդներ կիրառել, եթե դրա անրաժեշտությունը կլինի»,-զեկուցեց ՔԿ նախագահը:
Ինչ վերաբերում է քրեական գործին, ապա, ըստ Հ. Գրիգորյանի՝ հիմք չկա որևէ մեկին քրեական հետապնդման ենթարկելու: Վարչապետի ճշգրտող հարցին՝ գործը պետք է կարճվի՞, ՔԿ ղեկավարն ասաց՝ ուղղվածությունը դեպի դա է:
Ն. Փաշինյանն ասաց, որ կառավարությունը կծանոթանա եզրակացությանը և կտա իր վերջնական եզրակացությունը:

«Ցեմենտի գինը թանկացել է»․ Վահե Սարգսյան
125Երեկ, 17:06
«Ոչ մի իրական ստուգում չի կատարվում, այլապես լիցքավորման կայանների մեծ մասը փակված կլիներ»․ Նաիրի Հոխիկյան
24513.09.2026, 15:30
«Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են»․ Ոսկան Սարգսյան
46411.09.2026, 15:12
«Մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
48011.09.2026, 12:30
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան
46411.09.2026, 10:36
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
99510.09.2026, 11:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
174009.09.2026, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
49109.09.2026, 10:18