«Խոստացավ և ինչպես բոլոր խոստումների հարցում` ստեց և խաբեց». Հայկ Մարտիրոսյան
![]() 761 Հինգշաբթի, 15 օգոստոսի, 2019 թ., 15:40 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2018թ. օգոստոսի 17-ին նորընտիր վարչապետը Հրապարակի հսկա հանրահավաքին ժողովրդին խոստացավ հանրաքվեների ինստիտուտ ներդնել: Խոստացավ և ինչպես իր բոլոր նախորդ և հետագա մեծ խոստումների հարցում, դրանով նույնպես ստեց և խաբեց: Եթե վախկոտ են և երբևէ պատասխանատվություն չեն ստանձնել որևէ պահանջված խիզախ արարքի համար, ապա Ամուլսարը լավագույն պահն է այդպիսի հանրաքվե անցկացնելու, որպեսզի Հայաստանի ժողովուրդն ինքն ստանձնի վախկոտների, տգետների և կամազուրկների իշխանության պարտավորությունն ու կամարտահայտվի. համաձա՞յն է արդյոք թունավորվել և ոչնչացնել Հայաստանի բնությունն առհավետ՝ սերունդներին ժառանգելով տոքսիկ աղբանոց՝ հանուն նրա, որպեսզի օֆշորային, մութ և թույլ մի կազմակերպություն գերեկամուտներ ունենա, իսկ Փաշինյանի կառավարությունը բյուջետային որոշակի մուտքեր ցույց տա, թե՞ ժողովուրդն այնուամենայնիվ դեմ է Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացրած, բայց սերժսարգսյանիզմը սրբորեն պահպանած վարչապետի կառավարության իրական մտադրություններին և մոտիվներին, որոնք հենց միայն Ամուլսարի հարցում Հայաստանի բնության և շրջակա միջավայրի ոչնչացմանն են հանգեցնելու»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
