«Դա չի նշանակում, որ գեներալ Բաբայանն ու իր թիմը պետք է հրաժավեն ընտրապայքարին մասնակցելուց». Արման Մելիքյան
![]() 1505 Ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ., 15:20 Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում, ՀՀ իշխանությունների համար, չի կարող լինել ոչ նախընտրելի, ոչ էլ մերժելի ու անընդունելի թեկնածու և այս իմաստով գեներալ Բաբայանի հայտարարությունն այն մասին, որ կհրաժարվի ընտրապայքարից, եթե զգա, որ ցանկալի անձ չէ պաշտոնական Երևանի տեսանկյունից, թերևս, չի արտացոլում իրողությունները: Ես, իհարկե, չեմ բացառում, որ սահմանադրական փոփոխություններ կատարելու վերաբերյալ գեներալ Բաբայանի թիմի կողմից անցկացված ստորգրահավաքը կարող է և հաջողության չբերել և համապատասխան որոշումն ԱԺ կողմից չկայացվի: Այդուհանդերձ, դա չի նշանակում, որ գեներալ Բաբայանն ու իր թիմը պետք է հրաժավեն ընտրապայքարին մասնակցելուց: Գեներալ Բաբայանը մեծաթիվ կողմնակիցներ ունի Արցախում, որոնց հանդեպ նա քաղաքական ու բարոյական պատասխանատվություն է ստանձնել և այս համատեքստում ճիշտ կլինի, որ, եթե սահմանադրական փոփոխությունները տեղի չունենան, թիմի մեկ այլ անդամ առաջադրվի, ունենալով նաև պարոն Բաբայանի հրապարակավ անվերապահ աջակցությունը: Ցանկալի կլինի, որ այդ նոր թեկնածուն ևս համապատասխանի իմ կողմից օրեր առաջ թվարկված չափանիշներին»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
