«Հայոց բանակի գեներալն իր ժողովրդի վրա կրակելու հրաման չի տա». Սասուն Միքայելյան
![]() 677 Շաբաթ, 17 օգոստոսի, 2019 թ., 14:15 ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանն օգոստոսի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով 2008թ. մարտի 1-ին Արցախից Հայաստան զորք բերելու և ցուցարարների վրա կրակելու վերաբերյալ հարցին, ասել է, թե իր կարծիքով՝ մարտական ուղի անցած գեներալը նման հրահանգ չի տա: «Որպես մարտական ուղի անցած մարդ՝ գեներալն իրեն թույլ չի տա հայի վրա կրակելու հրաման տալ»,- ասաց նա: Հստակեցնող հարցին՝ թե հրաման չի տա, եթե նույնիսկ գերագույն գլխավոր հրամանատարը հրամայի՞, Ս. Միքայելյանը նշեց. «Գերագույն հրամանատարի կողմից պահանջ դնելը չի նշանակում, որ պահանջ է դրել՝ հայի վրա խփիր»: Դիտարկմանը, թե զինվորականը կարո՞ղ է գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը չկատարել, ԱԺ պատգամավորն ասաց. «Ինչո՞ւ ոչ.... Քննություն ու նախաքննություն է գնում, ժամանակը ցույց կտա»: Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության նախարար, այժմ ՀՀ պաշտպանության նախարարության Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր. «Ես զինվորական եմ և հրաման եմ կատարել»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
