Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Բավական է, որ մենք շարունակենք վճարել բոլորի շուստրիությունների համար». Ստյոպա Սաֆարյան

«Բավական է, որ մենք շարունակենք վճարել բոլորի շուստրիությունների համար». Ստյոպա Սաֆարյան
395
Երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ., 14:05

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե զարգացումները գնան Ամուլսարի հանքը փակելու սցենարով (խոշոր հաշվով ես էլ դեմ եմ նոր հանքերի շահագործմանն ու երկրի ապականմանը, այն էլ՝ առողջարանային Ջերմուկի հարևանությամբ), ու եթե միջազգային արբիտրաժային դատարանում Հայաստանը պարտվի, պնդում եմ, պահանջում եմ ու պահանջելու եմ, որ փոխհատուցումը կատարվի ոչ թե բյուջեի՝ մեր հաշվին, այլ նախկին իշխանությունների՝ նախագահ, վարչապետ, կառավարության բոլոր անդամներ, միջոցների հաշվին, ու նաև փոխհատուցում ստացած տեղի բնակիչների հաշվին։ Բավական է, որ մենք շարունակենք վճարել բոլորի շուստրիությունների համար»։