«Հանքի շահագործման որոշմանը հակված լինելու Ն. Փաշինյանի շարժառիթը մնաց անհայտ». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ուղիղ եթերում, չներկայացրեց գեթ մեկ տնտեսական փաստարկ, թե ինչու պետք է շահագործել Ամուլսարի հանքը։ Ենթադրենք՝ որևէ վնաս չի տալու հանքի շահագործումը բնությանը, որը, իհարկե, աբսուրդ է, բայց որն է պետության և քաղաքացիների շահը, որոնք որևէ կերպ առանձնացված չեն կարող դիտարկվել։ Այնպիսի տպավորություն է, թե ՀՀԿ իշխանության որոշումը, հանքի շահագործման վերաբերյալ, իդեալական և հիմնավոր է համարվում։ Չեմ ասում, թե հենց այդպես է մտածում նոր իշխանությունը (որպես վկա՝ հայտնի գաղտնի զեկույցի հնչեցված գնահատականը), բայց երկու քայլանի կոմբինացիան հանքը շահագործելու իրավունք ստացած ձեռնարկությունների փոփոխության, արդեն իսկ լուրջ ուսումնասիրության հարց պետք է լիներ։ Ինչևէ, հանքի շահագործման որոշմանը հակված լինելու Ն. Փաշինյանի շարժառիթը մնաց անհայտ։ Բայց, այն, որ փակվում է ԱԺ այգին ցուցարարների առջև, ու ոստիկանները ոչ իրավաչափ գործողություններ են կիրառում ցուցարարների նկատմամբ, ավելի շուտ վկայում է բուն շարժառիթի թեմայից խուսափելու կամ քողարկելու մասին։
Քրեական գործ պետք է հարուցել ոչ թե «Լիդիանի» դեմ կամ ցուցարարների դեմ, այլ հանքի շահագործման՝ ի սկզբանե ողջ կասկածելի գործընթացի հիմքով. ում մտքով անցավ շահագործել հանքը, ինչու նման ծրագիր կամ գաղափար ծնվեց, ինչպես են իրականացվել հետազոտման թույլտվության ողջ գործընթացը։
Ոչ թե պետք է ելնել «Լիդիանի»՝ արդեն շահագործողի դե յուրե փաստից, այլ այդ կարգավիճակը ձեռք բերելու ողջ նախորդած գործընթացը։
Բոլոր հարցերին պետք է տրվեն պատասխաններ, ոչ թե միայն նրանց մի մասին»։

«Վրաստանի հետ խնդիր չկա, բայց 12 տարի է՝ մի փոքրիկ ենթակառուցվածք կառուցել չենք կարողանում»․ Հայկ Խանումյան
11809:00
«Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է»․ Գևորգ Պապոյան (լուսանկար)
164Երեկ, 21:12
Թուրքիայի միջազգային պահուստները նվազել են 51 մլրդ դոլարով ԱՄՆ-Իրան պատերազմից հետո
183Երեկ, 19:01
«Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ». Ալիև
359Երեկ, 13:07
«Հայաստանի էներգահամակարգի բնականոն աշխատանքը կախված կլինի Ադրբեջանում ընդունվող որոշումներից»․ Վահե Դավթյան
264Երեկ, 01:06
«Ըստ տեղեկությունների՝ Հրազդանի ՀԷԿ-ից օրական մեկ ժամ հոսանք է բաց թողնվում դեպի Թուրքիա»․ Կարապետ Պողոսյան
27824.11.2026, 14:00
«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
44322.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
77019.11.2026, 20:54