«Քաղաքացու որոշում» կուսակցությունը՝ Ամուլսարի մասին
406 Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ., 05:05 «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն հայտարարություն է տարածել. «Հավատարիմ մնալով Հեղափոխության արժեքներին, սկզբունքներին և նպատակներին՝ հայտարարում ենք՝ Ամուլսարի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը այլևս քաղաքական գնահատականի կարիք ունի։ Մեր պետությունը չի կարող իրեն թույլ տալ մի վիճակ, երբ այս կամ այն որոշում բխում է այլևայլ արտաքին ճնշումներից։ Մեր նպատակն էր ավտորիտար, կենտրոնացված կառավարումից անցում կատարել ուղիղ ժողովրդավարության, երբ որոշումներ կայացնելիս հաշվի կառնվի այն մարդկանց կարծիքը, որոնց վրա անմիջաբար ազդում է այդ որոշումը։ Ջերմուկի և ազդակիր այլ համայնքները, ինչպես ՏԻՄ, այնպես էլ առանձին բնակիչների մակարդակում, իրենց վերաբերմունքը հայտնել են հանքի բացման վերաբերյալ․ մեկ տարուց ավել նրանք իրենց մարմիններով փակ պահել դեպի հանք տանող ճանապարհները։ Նախկինում մարդիկ վախենում էին իրենց կարծիքը հրապարակավ հայտնել, քանի որ վախենում էին տարատեսակ ճնշումներից։ Հեղափոխության արդյունքում մարդիկ այլևս չեն վախենում բարձրաձայնել իրենց կենսական խնդիրները։ Այս պայմաններում խեղդել ժողովրդի կամարտահայտության, որպես քաղաքացի ձևավորման առաջին ծիլերն անթույլատրելի ենք համարում։ Քննչական կոմիտեն չի կարող և չպետք է երկրում քաղաքականություն թելադրող մարմնի դեր ստանձնել։ Փաստացի, գոյություն չունի երկրի տնտեսական զարգացման մշակված հայեցակարգ, կառավարության հայտարարաությունը հակասում են միմյանց, հայտարարված տնտեսական հեղափոխությունը զուրկ է մտավոր հենքից։ Կառավարությունը խոսում է հանքարդյունահանության դերի կրճատման մասին, սակայն քարտ-բլանշ է տալիս Հայաստանի պատմության մեջ ամենախնդրական հանքարդյունաբերական ծրագրին։ |
«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում
13209:18Հայկական հարյուրավոր բեռնատարներ սպասում են Վերին Լարսում
133Երեկ, 19:06«Հրատապ քայլեր՝ ՀՀ տնտեսական զարգացման ապահովման համար»․ Արթուր Սաքունց
20517.03.2024, 16:48Կոմիտասի շուկան փակվում է (տեսանյութ)
38615.03.2024, 10:30ՄՊՀ-ն վարույթ է հարուցել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ
57211.03.2024, 12:06Իրանում կնքվել է գազի խոշորագույն պայմանագիրը
128110.03.2024, 21:18«Ո՞վ ա Արմեն Գրիգորյան անգրագետը, որ տենց բան ա ասում»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
76609.03.2024, 13:24«Սիներջի»-ի «իրավիճակը» ամենուր է. «Ժողովուրդ»
61909.03.2024, 10:00