«Չեմ կարծում, թե Ամուլսարի հարցն այն կարևորությունն ունեցող հարցն է, որ պետք է հանրաքվե անցկացնել». Ալեն Սիմոնյան

«Չեմ կարծում, որ Ամուլսարի հարցն այն կարևորությունն ունեցող հարցն է, որ պետք է հանրաքվե անցկացնել: Կոնկրետ շահառու կողմեր կան: Ես վստահ չեմ, որ հանրաքվեից հետո ևս շահարկումներ չեն լինի: Ինչ ասես կարող են ասել, սկսած նրանից, որ հանրաքվեն կեղծված է, վերջացրած նրանով, թե այն ճիշտ չմատուցվեց: Ես վստահ չեմ, որ դա լուծում է, որովհետև չեմ տեսնում այն իրավիճակը, որտեղ այն մարդիկ, ովքեր ասում են, որ հանքը չպետք է շահագործվի, կհամաձայնեն, որ հանքը շահագործվի: Որևէ պայման, իրավիճակ միևնույն է, նրանց չի համոզելու: Որոշ մարդկանց համար այդ թեման դարձել է թրենդային. նույնիսկ չիմանալով՝ Ամուլսարը որտեղ է, դեմ են Ամուլսարին: Համարում եմ, որ դա անիմաստ թեմա է». MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ի՞նչ կարծիք ունի Ամուլսարի հանքի շահագործման հարցով հանրաքվե անցկացնելու նպատակահարմարության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ վերջին 2 օրերին համացանցում քննարկվում է Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվե անցկացնելու թեման:
Ալեն Սիմոնյանը նշեց նաև, որ ինքը որպես ԱԺ ներկայացուցիչ, կառավարության ղեկավարի հետ այդ հարցը չի քննարկել: Իսկ վարչապետ Ն.Փաշինյանը հարցի վերաբերյալ իր կարծիքն արդեն հայտնել է:
Նշենք, որ «Հանրաքվեի մասին» օրենքի համաձայն՝ պետական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունի կառավարությունը: Իսկ տեղական հանրաքվեի դեպքում այն անցկացնելու նախաձեռնությունը, ըստ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքի, ունեն հանրաքվեի մասնակցության իրավունք ունեցող անձինք, տվյալ համայնքի ավագանին և ղեկավարը:
1991թ. ի վեր ՀՀ-ում անցկացվել է համապետական 3 և տեղական 20 հանրաքվե: Համապետականներն անցկացվել են Սահմանադրական փոփոխությունների, տեղականները՝ համայնքների միավորման հարցով:

«Վրաստանի հետ խնդիր չկա, բայց 12 տարի է՝ մի փոքրիկ ենթակառուցվածք կառուցել չենք կարողանում»․ Հայկ Խանումյան
11809:00
«Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է»․ Գևորգ Պապոյան (լուսանկար)
164Երեկ, 21:12
Թուրքիայի միջազգային պահուստները նվազել են 51 մլրդ դոլարով ԱՄՆ-Իրան պատերազմից հետո
183Երեկ, 19:01
«Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ». Ալիև
359Երեկ, 13:07
«Հայաստանի էներգահամակարգի բնականոն աշխատանքը կախված կլինի Ադրբեջանում ընդունվող որոշումներից»․ Վահե Դավթյան
264Երեկ, 01:06
«Ըստ տեղեկությունների՝ Հրազդանի ՀԷԿ-ից օրական մեկ ժամ հոսանք է բաց թողնվում դեպի Թուրքիա»․ Կարապետ Պողոսյան
27824.11.2026, 14:00
«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
44322.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
77019.11.2026, 20:54