Սասուն Միքայելյանն անխնա կադրային ջարդ է իրականացրել ԵԿՄ-ում. «Հրապարակ»
![]() 415 Չորեքշաբթի, 28 օգոստոսի, 2019 թ., 09:25 «ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Սասուն Միքայելյանը թուրն առել, ընկել է նախկինների «ջանին»։ Նա անխնա կադրային ջարդ է իրականացրել՝ առանց բացառության ազատվելով բոլոր նախկիններից՝ ԵԿՄ հաշվապահ, մամուլի խոսնակից մինչև մարզային և տարածքային խորհուրդների նախագահներ։ Սա բացատրել է նրանով, որ ազատվում է նախկինների՝ Մանվել Գրիգորյանի հետքերից: ԵԿՄ նոր խոսնակ Դիանա Դավթյանը հաստատեց մեր տեղեկությունները՝ պարզաբանելով․ «ԵԿՄ վարչության նախագահի ընտրությունից հետո, երբ ձևավորվեց նոր վարչություն՝ միանգամայն նոր անդամներով, և վարչության նիստում պարոն Միքայելյանը, օգտվելով ԵԿՄ նոր կանոնադրության ընձեռած հնարավորություններից, առաջարկել է բոլոր բաժանմունքները՝ թե՛ երևանյան, թե՛ մարզային, համարել լուծարված։ Իր առաջարկը միաձայն ընդունվել է վարչության բոլոր անդամների կողմից։ Ըստ այդմ՝ բոլոր բաժանմունքների բոլոր ղեկավարներն անխտիր փոխվել են պարոն Միքայելյանի հրահանգով, և նոր մարդիկ նշանակվել են կառույցների ժամանակավոր պաշտոնակատարներ, որոնց մի մասը հաստատվել է այդ պաշտոնում, իսկ մյուսները հնարավոր է հաստատվեն կամ փոխարինվեն այլ թեկնածուներով»։ Խոսնակը տեղեկացրեց, որ մոտ ապագայում սպասվող խորհրդի նիստում, ամենայն հավանականությամբ, այդ հարցին լուծում կտրվի։ Նիստի օրը դեռ հայտնի չէ»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
