Ամերիկյան նավատորմը համալրվում է նոր հսկաներով

ԱՄՆ ռազմածովային ուժերը պատվիրել են ևս երկու հսկա նավ: Այս մասին հայտնում է navaltoday-ը։ General Dynamics-ը ստացել է ESB (Expeditionary Sea Base) տեսակի նոր նավերի կառուցման պայմանագիր:
Պայմանագրի համաձայն՝ նավերի շինարարությունը կսկսվի 2020 և կավարտվի 2023 թվականին: Պայմանագրի արժեքը գնահատվում է 1,08 միլիարդ դոլար, բացի այդ, ԱՄՆ նավատորմի կողմից նախատեսվում է մեկ լրացուցիչ նավի պատվեր, որի կառուցումը կարող է արժենալ 1,63 միլիարդ դոլար:
General Dynamics ընկերությունը, ESB ծրագրի շրջանակներում, ԱՄՆ-ի նավատորմին փոխանցել է չորս նավ, իսկ հինգերորդի կառուցումը պետք է ավարտվի մինչև տարեվերջ: Առաջին երկու նավերը ներառված են օժանդակ նավատորմի ցանկում, մինչդեռ բոլոր հաջորդները պաշտոնապես կազմում են մարտական նավատորմի մի մասը:
Սկզբնապես ծրագրված էր արշավախմբային ռազմածովային բազան օգտագործել որպես օժանդակ նավատորմի մի մաս: Ավելի ուշ, այդ նավերի կիրառման հնարավորություններն ընդլայնելու համար, հրամանատարությունը որոշումեց նավերը ներգրավվել մարտական նավատորմի ցանկում:
«Զինվորական առաքելությունները, ինչպիսիք են ականազերծումը և հատուկ գործողությունները, պետք է իրականացվեն ռազմանավով՝ հակամարտության մասին օրենքին համապատասխան»,- հայտնել է ԱՄՆ ռազմածովային ուժերի խոսնակ Սեթ Քլարկը:
ESB-ը՝ (Expeditionary Sea Base) ԱՄՆ-ի նավատորմի ամենամեծ ոչ միջուկային նավն է: Յուրաքանչյուր արշավախմբային ռազմածովային բազայի ընդհանուր տեղակայումը կազմում է 78,000 տոննա։ Այս ցուցանիշներով նրանք զիջում են միայն Nimitz-ին և Gerald R. Ford-ին, որոնց տեղակայումը կազմում է մոտ 100 000 տոննա: ESB տիպի նավերի երկարությունը 233 մ է, իսկ առավելագույն լայնությունը՝ 50 մ: Նավերը կառուցվում են Alaska տիպի լցանավի հիման վրա, հագեցած են թռիչքային տախտակամածով, որտեղ կարող են տեղակայվել չորս ծանր CH-53 ուղղաթիռ, կարող են իրենց վրա տանել նաև չորս Mk 105 անօդաչու հակաականային նավեր: Բացի այդ, նավերն ունեն ուղղաթիռների համար նախատեսված օդանավարան, զինամթերքի, վառելիքի, սարքավորումների, ծախսվող նյութերի և պարագաների համար պահեստներ:

Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը
154Երեկ, 22:54
«Իսրայելը հունիսի 26-ից ի վեր 7 700 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը». Լիբանանի բանակ
106Երեկ, 22:12
Սուրեն Պապիկյանի որոշմամբ՝ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
78Երեկ, 21:48
«Միաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն»․ ՀՌՀ
81Երեկ, 20:48
«Քննչական մարմնի կողմից թույլ են տրվել իրավունքների էական խախտումներ»․ Գագիկ Խաչատրյանի պաշտպաններ
84Երեկ, 20:06
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը
111Երեկ, 19:42
«Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ խնդիր ունենք շենքերի ներսում»․ Արամազդ Ղալամքարյան (տեսանյութ)
93Երեկ, 19:18
«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ սեպտեմբերի 12-ին փակ փողոցներ կլինեն
89Երեկ, 18:24