«Իսրայելը հունիսի 26-ից ի վեր 7 700 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը». Լիբանանի բանակ

Իսրայելի զորքերի կողմից Լիբանանի հարավում հրադադարի ռեժիմի խախտումների թիվը, Վաշինգթոնում հունիսի 26-ին ստորագրված շրջանակային համաձայնագրից ի վեր, գերազանցել է 7,7 հազարը։ Այս մասին ասվում է Լիբանանի բանակի հրամանատարության հայտարարության մեջ, հաղորդում է ТАСС-ը։
«Օկուպացիոն ուժերի բազմակի հարձակումները, հատկապես վերջին օրերին Նաբաթիա նահանգում, հանգեցրել են խաղաղ բնակչության նոր տեղահանության ալիքի հարավային շրջաններից, որոնք սահմանվել էին որպես անվտանգության գոտիներ», — նշվում է հայտարարության մեջ։ Ռազմական հրամանատարությունն ընդգծում է, որ Իսրայելի գործողությունները «խաթարում են վստահությունը լիբանանյան բանակի նկատմամբ թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային հանրության աչքում»։
Հայտարարության մեջ հերքվում են իսրայելական կողմի պնդումները, թե Լիբանանի զինված ուժերը չեն կարողացել կատարել իրենց վրա դրված առաքելությունը՝ ապահովելու անվտանգությունը այսպես կոչված փորձնական գոտիներում։

Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
5608:24
«Մի քանի առաջարկ՝ Երևանում խցանումները նվազեցնելու վերաբերյալ»․ Ոսկան Սարգսյան
12600:48
SpaceX-ին թույլատրվել է ուղեծիր դուրս բերել մեկ միլիոն արբանյակ
31100:01
Ողբերգություն Կահիրեյում. առնվազն 30 մարդ է զոհվել
323Երեկ, 23:49
«Կոնկրետ առաջարկ ունեմ քաղբանտարկյալների վերաբերյալ». Կարեն Վրթանեսյան
130Երեկ, 22:48
Ամերիկացի միլիարդատերը գնել է «Լուկօյլի» ակտիվներն Ադրբեջանում
318Երեկ, 22:37
Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել Մուրմանսկի կալանավորված նահանգապետ Անդրեյ Չիբիսին
207Երեկ, 22:31
Վարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում
108Երեկ, 22:00