«Միաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն»․ ՀՌՀ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 6 (վեց) հարց՝
1․ «ՖՄ-105․5» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 30 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
2. «ԱՐՁԱԳԱՆՔ ՍՏ․» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 28 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
3. «ՌԱԴԻՈ ԱԼՖԱ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 25 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
4․ «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 24 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
5. «ՍՊՈՐՏ ՄԻՔՍ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 27 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
6․ «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 26 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
Նիստի օրակարգը հաստատելուց հետո Հանձնաժողովի՝ սեփական նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթները ներկայացրեց իրավական ապահովման բաժնի պետը։
Համաձայն Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության արձանագրության, լսողական հեռարձակողները չեն ապահովել հայերեն տեսալսողական հաղորդումների տոկոսային ժամաքանակը։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հայերեն տեսալսողական հաղորդումները մեկ Հեռարձակողի հեռարձակմամբ չեն կարող պակաս լինել ամսական ընդհանուր ժամաքանակի 55 տոկոսից:
Նիստին ներկա ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց տեսակետները։
Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովը որոշեց Ընկերությունների նկատմամբ կիրառել տուգանք՝ յուրաքանչյուրը 300.000 ՀՀ դրամի չափով։
Որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան»։

ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում
4421:54
«Ադրբեջանի ներսում ամեն սոցիալական սրման ժամանակ արտաքին թշնամու վրա են սլաքներ ուղղում». Անժելա Էլիբեգովա
5920:30
ՄԻՊ աշխատակիցներն առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող դատապարտյալ Աշոտ Բադալյանի հետ
5919:54
Յուժնո-Սախալինսկում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ճապոնացի լրագրող
12319:19
Հայաստանի պատմության թանգարանը պարզաբանում է տարածել
7618:54
«Ա՛յ սումալացի աղջիկ, դու ո՞վ դարձար, որ հակադրվես Թրամփին»․ Տիգրան Դավուդյան
8617:42
Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
7817:24
«Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները»․ Սոֆյա Հովսեփյան
8116:18