ԱԳ նախարարը՝ վարչապետի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարության մասին
![]() 357 Ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2019 թ., 14:20 «Վարչապետը խոսում էր հայության առաջնահերթությունների, միասնության և զարգացման, ընդհանուր նպատակների մասին»,- ասաց ՀՀ արտգործնախարար Զ. Մնացականյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀՀ վարչապետի Ստեփանակերտում արած հայտարարությունը, ըստ որի՝ «Արցախը Հայաստան է և վերջ», բարդություններ չի առաջացնի բանակցային գործընթացում: Ըստ նախարարի՝ այդ հայտարարությունը պետք է դիտարկել ասվածի և շեշտադրումների համատեքստում։ Նա միաժամանակ ընդգծեց, որ հայկական կողմի համար խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ ԱԳՆ ղեկավարի պնդմամբ՝ շփման գծում իրավիճակի փոփոխությունը Դուշանբեի պայմանավորվածությունների հետևանքն է։ «Անհրաժեշտ է կրճատել սրացման ռիսկերը։ Դա ոչ միակ, բայց անհրաժեշտ նպատակն է այն մթնոլորտի ստեղծման համար, որը նպաստում է խաղաղությանը»,- հիշեցրեց ԱԳ նախարարը։ Նրա խոսքով՝ ուղղակի օպերատիվ կապը, լինելով գործուն մեխանիզմ, ծառայում է այս կամ այն նպատակին։ «Դուշանբե պլյուսը ձեռք բերվածի էլ ավելի ամրապնդումն է։ Բաղկացուցիչ մասերն են՝ ինչպես ամրապնդել կապերը, բարելավել մոնիթորինգների որակը, ներդնել էլ ավելի արդյունավետ գործիքների»,- պնդեց ԱԳ նախարարը։ Այն հարց-դիտարկմանը, թե ինչի՞ համար է բանակցային գործընթացը, երբ սեղանին փաստաթուղթ չկա, և որքա՞ն պետք է տևի առանց փաստաթղթի բանակցելը, Զ. Մնացականյանն ասաց. «Ես չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ եթե թղթով չենք աշխատում, չենք բանակցում: Գործընթացը տևում է տարիներ շարունակ: Այդ ընթացքում ձևավորվել են բազմաթիվ տարբեր պարամետրեր, որոնք իրենց համադրության մեջ կարող են հանդիսանալ ճանապարհ դեպի առաջ: Մեզ համար առաջնայինը այդ պարամետրերի համադրումն է»,- ամփոփեց ԱԳՆ ղեկավարը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
