«Ադրբեջանը ՀԱՊԿ-ում որևէ կշիռ չունի». Շավարշ Քոչարյան

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը:
Ըստ այդմ՝ բարձրագույն խորհրդում ներկայացված են պետությունների ղեկավարները, և քանի որ Հայաստանում տեղի են ունեցել սահմանադրական փոփոխություններ, անհրաժեշտ էր համապատասխան փոփոխություններ իրականացնել, ինչը հնարավորություն կտա, որ Հայաստանը ներկա լինի այնտեղ վարչապետի մակարդակով:
Պատգամավոր Արման Բաբաջանյանը, դիմելով Շ. Քոչարյանին, հայտնեց իր մտահոգությունները.
«ՀԱՊԿ-ում Ադրբեջանը շատ ավելի ծանրակշիռ ազդեցություն ունի, քան Հայաստանը, որ ՀԱՊԿ անդամ է: Արդյոք ծանրութեթև արե՞լ ենք ռիսկերը, և ընդամենը մեր վետոյի իրավունքը կարո՞ղ է խոչընդոտել Ադրբեջանին՝ այս կազմակերպությունում դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակի շնորհմանը»,- հարցրեց պատգամավորը:
ԱԳ փոխնախարարը նշեց, որ ինքնին այդ դիտորդի կարգավիճակն արդեն կա պայմանագրում, իսկ խորհրդարանում այսօր քննարկում, նախագծում, հստակեցնում են պահանջները, և այս դեպքում արդեն պատգամավորի մտավախության աստիճանը պետք է նվազի:
«Ադրբեջանն իրականում ՀԱՊԿ-ում որևէ կշիռ չունի, ինքն ունի անուղղակի ազդեցություն՝ այլ անդամ պետությունների միջոցով, բայց կշիռ չունի: Մենք ոչ թե վետո ենք կիրառում, վետոն ենթադրում է, որ ինչ-որ մեկը որոշում է կայացնում, դու դեմ ես, բայց այստեղ որոշումը կայացվում է համատեղ, այսինքն՝ ցանկացած պետության որևէ կարգավիճակ շնորհելու համար պետք է գանք համատեղ որոշման»,-ասաց նա:

«Հետաքրքրվե՞լ են, թե ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն ինչու էր մեկնել Բաքու»․ Հակոբ Բադալյան
4622:18
«ՀՀ սահմանների հարևանությամբ մասշտաբային զորավարժություններ են սկսվել»․ Արա Պողոսյան
6521:54
«Չպետք է արդարացնենք այն ղեկավարների քայլերը, որոնք հարձակվում են եկեղեցիների վրա»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
5820:42
«Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով հալածվում են քաղաքական այլախոհները»․ Գառնիկ Դանիելյան
5820:18
«Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
7519:54
«Ադրբեջանին օգնում են այն հայերը, ովքեր արդարացնում են հայրենի տարածքների զավթումը»․ Արա Պողոսյան
7019:48
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
6719:30
Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Բաքու
9819:18