«Պյոտրը հանկարծակի կանգ առավ ու բարձր գոռաց». արջի հարձակման մասին պատմում է զոհվածի նշանածը
![]() 1036 Կիրակի, 15 սեպտեմբերի, 2019 թ., 23:10 Արագածի վրա արջի հարձակման ենթարկված զույգը՝ Մաուգոժատա Լուժինցկան և Պյոտր Բարլոգան արդեն երկու տարի է՝ միասին էին ապրում: Տուն էին կառուցում, պատրաստվում ամուսնանալ, երազում էին երեխաներ ունենալու մասին: Սիրում էին ճամփորդել, բացահայտել նոր վայրեր. այս երկու տարիների ընթացքում հասցրել էին 20 երկիր այցելել: Հայաստանի մասին շատ էին լսել, բայց չէին եղել: Որոշել էին՝ համատեղ հաջորդ ուղևորությունը պիտի հենց դեպի Հայաստան լինի: Լեհ զույգը Հայաստան էր ժամանել երեքշաբթի օրը՝ վաղ առավոտյան: «Մենք լեռների սիրահար ենք. Արագած բարձրանալը Պյոտրի միտքն էր. համացանցում հետաքրքիր տեղեկություններ էր կարդացել, որ դա քայլարշավի համար լավ տեղ է»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է Մաուգոժատան: Նա վերհիշում է Արագած բարձրանալու ու սարսափելի միջադեպի մանրամասները: Ասում է՝ Պյոտրն առջևից էր քայլում. «Պյոտրը հանկարծակի կանգ առավ, դեպի աջ թեքվեց ու բարձր գոռաց: Արջը հանկարծակի հարձակվեց նրա վրա, ու նրանք երկուսով սկսեցին գլորվել ներքև»,-պատմում է Մաուգուժատան, որն առաջին վայրկյաններին չի էլ հասկացել, թե ինչ է կատարվում: Ամեն բան շատ արագ է տեղի ունեցել: «Ես կարծում էի, թե արջը երկուսիս էլ կուտի: Բայց նրանք գլորվեցին, հետո արջը մի կողմ փախավ: Երևի թե կատարվածից ինքն էլ էր վախեցել: Ես մոտեցա Պյոտրին ու 911 զանգահարեցի, բայց արդեն ուշ էր»,- պատմում է Մաուգոժատան: Ասում է, որ ամեն բան շատ արագ է տեղի ունեցել՝ մոտ 1 րոպեում: Կատարվածից անմիջապես հետո աղջիկը կապ է հաստատել Հայաստանում Լեհաստանի դեսպանության հետ: Հայաստանում ընկերներ էլ ունի, ովքեր օգնում են կարգավորել բոլոր փաստաթղթային հարցերը՝ սիրելիի մարմինը Լեհաստան տեղափոխելու համար: Ասել են, որ գործընթացը դեռ մի քանի օր կտևի: Մինչ այդ Մաուգոժատան Հայաստանում կմնա: «Նա իմ կյանքն էր»,- իր տխուր պատմության վերջում ասել է սիրելիին կորցրած լեհուհին: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Ողբերգական դեպք՝ հայտնի օլիգարխին պատկանող կիսակառույցում
197Երեկ, 21:48
Սահնակով բետոնե արգելապատնեշին բախված անչափահասներից մեկը մահացել է
357Երեկ, 16:18
««Ապահով ու անվտանգ» երկրում ամեն օր նման դեպքեր են լինում». Սոֆյա Հովսեփյան
174Երեկ, 12:30
Շտապօգնության ավտոմեքենան չի կարողացել ծննդկանին տեղափոխել հիվանդանոց
348Երեկ, 12:24
Իսրայելական մանկապարտեզից հոսպիտալացվել է 25 երեխա, կան զոհեր
70819.01.2026, 23:34
Մուսալեռում երկու դպրոցական է վրաերթի ենթարկվել
46819.01.2026, 19:30
Դպրոցական աղջիկն ընկել է բաց դիտահորը (տեսանյութ)
71919.01.2026, 15:16
«Մերկասառույցի պատճառով քաղաքացին հայտնվելու էր հրդեհի մեջ». Արմեն Քոչարյան (տեսանյութ)
48919.01.2026, 13:06
