«Կասկածո՞ւմ եք, որ Միքայել Մինասյանը միլիոնատեր է, այդ թվում՝ պետական լծակների կիրառմամբ». Նիկոլ Փաշինյան
![]() 407 Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ., 17:25 «Մենք ոչ մեկի բերանը չենք պատրաստվում փակել, թող խոսեն, բայց թող նաև արձանագրեն, որ էն, ինչ խոսում են, կարող է օգտագործվել իրենց դեմ։ Որևէ մեկդ կասկածո՞ւմ է, որ Միքայել Մինասյանը միլիոնատեր է այսօր, այդ թվում՝ պետական լծակների կիրառմամբ և օգտագործմամբ»,- այսօր Վանաձորում պատասխանելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա փեսա Միքայել Մինասյանի կոռումպացված լինելու վերաբերյալ հարցին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շարունակելով խոսքը վարչապետն ասաց, որ Միքայել Մինասյանը Հայաստանի շատ օբյեկտների սեփականատեր է եղել և շարունակում է մնալ. «Ուրիշ բան, որ այդ սեփականությունը գրանցված է եղել մի կնոջ անունով, որի անունը ոչ մեկիդ ոչ մի բան չի ասում։ Բա էդ լրատվամիջոցներն ինչո՞վ ա ֆինանսավորել Միքայել Մինասյանը։ Երբ ասում ենք՝ Սերժ Սարգսյանի կոռումպացված գործունեության մասին, նկատի ունենք, որ ինքը գնացել, անձամբ ստեղ-ընդեղ փայ ա մտե՞լ։ Չգիտե՞ք որտեղ ա. հանքարդյունաբերությունից, էներգետիկայից, գովազդային դաշտից սկսած»։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի և Միքայել Մինասյանի վերաբերյալ հայտարարություններ են եղել. «Ես այդ հայտարարությունները կապում եմ նրա հետ, որ Միքայել Մինասյանը ստացել է ինֆորմացիա, որ որոշ քրեական գործերով քննությունն արդեն հասել է իրեն, և շատ մեծ հավանականություն կա, որ ինքը որպես մեղադրյալ կանցնի մասնավորապես Հայաստանի ստրատեգիական օբյեկտներից մեկի սեփականաշնորհման գործով, և ենթադրում եմ՝ ինքը մտածել է, որ ինքն էլ ցուցմունք կտա Սերժ Սարգսյանի դեմ, որի արդյունքում վերջինս կձերբակալվի, ու որոշել է նախապես հայտարարել, որ ինքն ու Սերժ Սարգսյանը քաղաքական հալածյալ են»: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին ձերբակալելու քաղաքական որոշում ունենալու հարցին, Ն. Փաշինյանը պատասխանեց. «Քաղաքական որոշմամբ մարդ չենք ուզում եւ չպիտի ձերբակալենք։ Ես այս ընթացքում իրավապահ համակարգի հետ ունեցել եմ բավականին կոշտ խոսակցություն, ոչ Սերժ Սարգսյանի անունով կամ մասին, ես ասել եմ, որ ՀՀ-ի բոլոր կոռուպցիոներները պետք է հայտնվեն բանտում, եւ ինձ բավարար չեն թվում կոռուպցիոն գործերի քննության ծավալները, տեմպերը եւ արդյունքները։ Եղել է նման արձանագրում, բայց դա չի եղել անձանց մասին»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
